Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Չիրո Իմոբիլեն խոստովանել է, որ ցանկանում է տեղափոխվել իտալական «Նապոլի», տեղեկացնում է Football Italia-ն:
«Այստեղ ստացած փորձս այդքան էլ լավը չէր, սակայն, ամեն դեպքում, օգտակար էր: Կարևոր է փորձ ստանալ նաև արտերկրում: Երբեք չեմ թաքցրել, որ ցանկանում եմ հանդես գալ «Նապոլի»-ում:
Ասել եմ դա մի քանի անգամ: Սակայն բանակցություններ են ընթանում, իսկ գործող պայմանագիրը պետք է հարգել:
Կարծում եմ, որ հաճելի կլինի Լորենցո Ինսինյեի և Գոնսալո Իգուաինի հետ հանդես խաղալը»,- հայտարարել է Իմոբիլեն:







































