Հունիսի 24-ին Գյումրու «Շիրակ»-ը հանդիպել էր Վրաստանի չեմպիոն «Դիլա»-ին:
Հանդիպումն ավարտվել էր վրացական ակումբի հաղթանակով: «Դիլա»-ն երկու անպատասխան գնդակ էր ուղարկել «Շիրակ»-ի դարպասը:
Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում խաղադաշտից հեռացվել էին «Շիրակ»-ի երկու ֆուտբոլիստներ:








































