Իսպանիայի հավաքականի դարպասապահներ Իկեր Կասիլյասն ու Դավիդ դե Խեան չեն խոսում միմյանց հետ:
Նրանք միաժամանակ են ժամանել հավաքականի մարզմանը և ձևացրել են, որ չեն նկատել միմյանց: Նրանք նույնիսկ չեն բարևել միմյանց: Վայրկյաններ անց ստորագրություն բաժանելիս նրանք հանդիպել են դեմ առ դեմ, բայց ոչ մի կերպ չեն արձագանքել:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուները դժգոհ են Կասիլյասի խաղից, իսկ Դե Խեան համարվում է մադրիդյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը:
Կասիլյասը «Ռեալ»-ում հանդես է գալիս 1998 թվականից: Այդ ընթացքում նա 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:






































