«Մանչեսթեր Սիթի»-ն շարունակում է պայքարել «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի տրանսֆերի ձեռքբերման համար:
Daily Mail-ի տեղեկությունների համաձայն` «քաղաքայիններ»-ը 45 մլն ֆունտ կառաջարկեն ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Սակայն նշված գումարը վճարելու համար, մանչեսթերյան ակումբը ստիպված կլինի վաճառել իր թիմի որոշ ֆուտբոլիստների իրավունքները:
Մանուել Պելեգրինին պատրաստ է հրաժարվել Սամիր Նասրիի և Խեսուս Նավասի ծառայություններից: Հիշեցնենք` Ստերլինգը նաև «Ռեալ»-ի և «Չելսի»-ի ուշադրության կենտրոնում է: