ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը այսօր «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադարձավ ՀԱԿ վերջին հանրահավաքին և նշեց, որ իր կարծիքը կատարվածի վերաբերյալ բացասական է` պարզաբանելով. «Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանությունների մասին խոսելիս նրանց թաթար-մոնղոլներ էր անվանում, հիմա թաթար-մոնղոլների հետ բանակցություններ է սկսել, ինչը ցույց է տալիս, որ այստեղ ոչ թե ժողովրդի, այլ անձնական շահն է գերիշխում, հետևաբար որտեղ չկա ժողովրդի շահը, ես բացասաբար եմ վերաբերվում այդ ամենին»:
Տիգրան Կարապետյանի խոսքերով. ինքը չի տեսնում նախկին սկզբունքայնությունը Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ և չի ընդունում նրա ներկայիս դիրքորոշումը: