Շարունակվում է Ջիբրալթարի օփենը, որին մասնակցում է նաև շախմատի Հայաստանի կանանց հավաքականի երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանը:
Լիլիթը նախավերջին՝ 9-րդ տուրում հաղթանակ է տարել ու վաստակած միավորների թիվը հասցրել 5.5-ի: 42-75-րդ տեղը զբաղեցնում շախմատիստներն ունեն 5.5 միավոր: Մկրտչյանը լրացուցիչ ցուցանիշներով 72-րդն է 150 մասնակիցների թվում:
Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ԱՄՆ-ի ներկայացուցիչ, գրոսմայստեր Հիկարու Նակամուրան, ով վաստակել է 8 միավոր:







































