Ռուսաստանի Ռոսսելխոզնադզորը դիմել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ խնդրելով ժամանակավորապես դադարեցնել դեպի Ռուսաստան ծաղիկների արտահանման հավաստագրումը։
Կառույցը կասկածներ ունի, որ Իրանից ներմուծվող ծաղիկներն իրականում հայկական ծագում ունեն, քանի որ դրանց փաթեթավորումն ու արտաքին տեսքը նույնական են Հայաստանից նախկինում մատակարարվող արտադրանքին։
«Բուսասանիտարական հավաստագրերում որպես արտադրանքի ծագման վայր նշված է Իրանը։ Սակայն արտադրանքի արտաքին բնութագրերը և փաթեթավորումը նույնական են Հայաստանից նախկինում ներմուծվածներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։









































