Այսօր Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին` Մաստարա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Երեվան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ում, Արթիկ քաղաքի «Էկո» տաքսի ծառայությանը պատկանող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով ուղևոր Գոռ Աթոյանը (մոտ 55 տ.) տեղում զոհվել է, իսկ վարորդ 1961թ. ծնված Ա. Մողրովյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկ քաղաքի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել ավտոմեքենան և Գ.Աթոյանի դին: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
«Ա1+»-ի փոխանցմամբ` Գոռ Աթոյանը ՀԱԿ Արթիկի տարածքային կառույցի ղեկավարն էր։