Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի` «Քրիսթալ Փելաս»-ի դեմ (1:3) խաղից հետո կիսվել է իր տպավորություններով, հաղորդում է London Evening-ը:
«Թիմին վստահություն է պակասում: Կարծում եմ, որ մենք հիմար գնդակներ բաց թողեցինք: Պարտության ամբողջ մեղավորությունն ինձ վրա եմ վերցնում:
Ցանկանում ենք ավելի լավ հանդես գալ պաշտպանությունում: «Լիվերպուլ»-ը երիտասարդ թիմ ունի, և մենք կփորձենք այլևս չկրկնել մեր սխալները»,- հայտարարել է Ռոջերսը:







































