Շատ աղջիկներ են երազում ամուսնանալ իրենց սիրելի դիսնեյան հերոսների պես: Ոմանք էլ ամուսնանալիս որոշում են իրականացնել իրենց երազանքը: Այսպես, ամուսնանալ պատրաստվող զույգերից մեկը որոշել է հարսանիքը «Ջրահարսը» մուլտֆիլմի ոճով կազմակերպել՝ հիասքանչ տեսք ունի ինչպես Արիելը, այնպես էլ մանրամասնորեն մտածված դեկորը, հարսանեկան տորթը և հրավիրատոմսերը, գրում է kulturologia.ru-ն:
Traci Hines ղեկավարած դիզայներների խումբը զարդարել է տոնական արարողությունն ամբողջությամբ: Արդյունքում յուրքանաչյուր դետալ հիացմունքի է արժանի: Կարմիր մազեր, ծովի ալիքի պես զարդարված հարսանեկան զգեստ, ձկնային թեմայով մատնազարդարում, խարիսխների տեսքով ոսկե զարդեր, համապատասխան սպասք ու դեսերտ:
Այս շքեղ տոնակատարությունը գրավել է մեծ թվով մարդկանց ուշադրությունը, ովքեր, հնարավոր է, սկսեն ավելի շատ թեմատիկ հարսանիքներ անցկացնել: