Monday, 29 04 2024
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում

ԲՀԿ-ն ուզում է, որ Սերժ Սարգսյանը հայտարարի իրավահաջորդի անունը. Ստյոպա Սաֆարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի  հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

– Պարոն Սաֆարյան, ավարտվում է ոչ իշխանական ուժերի հանրահավաքների այս փուլը: Հոկտեմբերի 10-ին ոչ իշխանական եռյակը համապետական հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում: 12 կետերն այլևս օրակարգում չեն, կա միայն սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի հետկանչի պահանջ: Արդյոք Ձեզ համար պա՞րզ են այդ պահանջները:

– Ես նախկինում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ սահմանադրական փոփոխությունների խնդիրն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դառնալու է եռյակի օրակարգի թիվ մեկ խնդիրը, որովհետև եռյակը գոնե այս շրջանում որևէ կերպ չի կարողանալու իշխանափոխության հարցում համաձայնության գալ՝ ձևավորելով միասնական օրակարգ, չի կարողանալու պահանջել կառավարության հրաժարականը, որովհետև ԲՀԿ-ն, մեղմ ասած, չափազանց լոյալ է Հովիկ Աբրահամյանի և նրա կառավարության նկատմամբ, եթե չասեմ՝ նույնիսկ իրականում կարող է ավելի մեծ աջակցություն է ցուցաբերում կառավարությանը, քան նույնիսկ Հանրապետականը: Հետևաբար 12 կետերից հրաժարվելն էլ այդ նպատակն ուներ, որովհետև 12 կետերին տեր կանգնել նշանակում էր շարունակել նույն թիրախի ուղղությամբ աշխատել, իսկ դա օբյեկտիվորեն պետք է հանգեցներ կառավարության հրաժարականի խնդրի: Սակայն ԲՀԿ-ն չի կարող դնել և չի դնում այդ խնդիրը, ուստի միակ լուծումը, նրբորեն ասված, մնում է 12 կետերից հրաժարվելը:

Կա նաև օրակարգի ձևակերպման մյուս օբյեկտիվ խնդիրը՝ իշխանափոխության խնդիրը: Այս օրերին մարզային հանրահավաքներից մինչև ԲՀԿ-ի իրարամերժ հայտարարությունները՝ նկատի ունեմ հանրահավաքներում Նաիրա Զոհրաբյանի և դրանից դուրս՝ Ստեփան Մարգարյանի պարզաբանումները, ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն այս պահին իշխանափոխության խնդիր դնելու համարձակություն չունի կամ միգուցե նպատակահարմար չի համարում: Հետևաբար՝ քառյակին ոչինչ չի մնում, քան օրակարգ բերել այդ խնդիրը, որովհետև դա իսկապես ենթադրում է խաղի կանոնների փոփոխություն. անցում խորհրդարանական համակարգին՝ այն դեպքում, երբ ԲՀԿ ամբողջ ռազմավարությունը կառուցված է ներկայիս խաղի կանոններին համապատասխան: ԲՀԿ-ն այդ խաղի կանոնների շրջանակներում սպասում է, որ իշխանությունը կփոխանցվի իրեն, և Ստեփան Մարգարյանի հարցազրույցը կարծես թե հենց դրա ապացույցն էր, որում նա ասում է՝ վաղ թե ուշ իշխանափոխություն լինելու է: Նա ասում է, որ իրենց համար միևնույն են այդ քննարկումները, թե իշխանության փոխանցումը կլինի արտահերթի՞, թե՞ հերթականի պարագայում: Կարևոր եմ համարում այն հայտարարությունը, թե ըստ էության իշխանությունը պետք է սթափ գտնվի, նստի և քննարկի եռյակի, տվյալ պարագայում՝ ԲՀԿ-ի հետ 2017-18թթ. իշխանափոխության մեխանիզմը, այն, ինչը քառյակի տարբեր խոսնակների կողմից կոչվել է թավշյա իշխանափոխություն: Թավշյա իշխանափոխություն ասելով թերևս նկատի ունեն իշխանության սահուն, պայմանավորված փոխանցումը, և կարծես թե ԲՀԿ-ի ցանկությունն այն է, որ 2017 թվականից երեք տարի առաջ իշխանությունները, ՀՀԿ-ն, առաջին հերթին՝ Սերժ Սարգսյանը հայտնեն իրավահաջորդի անունը:

 –Հոկտեմբերի 10-ին կլինի ինչ-որ բանի վե՞րջ, թե՞ ինչ-որ բանի սկիզբ:

-Կարծում եմ՝ արված հայտարարությունները թույլ են տալիս բավականին լավ կանխատեսելու միջնաժամկետ զարգացումները: ԲՀԿ-ն կաշկանդված է,քանի որ չի կարող դնել կառավարության հրաժարականի հարց, ուստիև՝ նախագահի հրաժարականի հարց, հետևաբար միակ հարցը սահմանադրական փոփոխություններն են, որի շուրջ ԲՀԿ-ին հաջողվել է կոնսոլիդացնել թե՛ ՀԱԿ-ին, թե՛ «Ժառանգությանը»:

Նկատի ունենալով ԲՀԿ-ի տարբեր խոսնակների հայտարարությունները՝ կարելիէ ենթադրել, որ կհայտարարվի հանրահավաքային սեզոն, և թերևս փորձ կարվի իշխանություններին սարսափեցնելու, թե՝ ԲՀԿ-ից է կախված օրակարգի ամբողջացումը իշխանափոխության թեմայով, հետևաբար իշխանությունը պետք է խոհեմ գտնվի այդ սակարկությունը կատարելու և հավաստիացումներ տալու առումներով: Սա ավելի շատ կարելիէ անվանել շանտաժի քաղաքականություն, երբ գործընկերների միջոցով հարթակից կհնչեն ամբողջական իշխանափոխության, նախագահափոխության, «Սերժիկ հեռացիր» և այլ կոչեր, բայց նաև տվյալ պարագայում ԲՀԿ-ն կկատարի դետոնատորի ֆունկցիայով քաղաքական ուժի դեր՝ Հանրապետականին և Սերժ Սարգսյանին հասկացնելով, որ նրա ոչ ճիշտ որոշման պարագայում ԲՀԿ-ն կարող է ամբողջացնել օրակարգը:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում