Հայտնի հոլիվուդյան դերասաններ Միլա Կունիսն ու Էշթոն Քաթչերը դուստր են ունեցել: Երեքշաբթի երեկոյան Կունիսն աղջիկ երեխա է լույս աշխարհ բերել: Այս մասին հայտնում է TMZ-ը՝ հղում անելով դերասանուհու ընտանիքի ներկայացուցչին:
Թե աստղային զույգն իր դստերն ինչպես է անվանել՝ պարբերականը չի հստակեցնում:
Երեխան առաջինն է 31-ամյա Միլայի համար, մինչդեռ 36-ամյա Քաթչերի համար նորածինը 4-րդ դուստրն է. Քաթչերը Դեմի Մուրի 3 աղջիկների հայրն է:
Զույգը սկսել էր հանդիպել 2012-ի գարնանը: