Մադրիդի «Ռեալ»-ն ու իտալական «Միլան»-ն ընկերական խաղ են անցկացնելու:
Խաղը տեղի է ունենալու Դուբայում՝ 50.000 հանդիսական տեղավորող մարզադաշտում, որի սեփականատերը համարվում է Fly Emirates ավիաընկերությունը, որը երկու ակումբների տիտղոսային հովանավորն է:
Խաղը կայանալու է դեկտեմբերի 30-ին: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:










































