Թեհրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը երեկոյան հայտարարել է, որ Իրանի անվտանգությունը կախված է Հորմուզի նեղուցում «իրանական պայմանավորվածությունների» պահպանությունից։
«Մենք պատերազմ ենք վարում Միացյալ Նահանգների դեմ, և այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն»,- հայտարարել է Ղալիբաֆը։
Միաժամանակ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշացրել է, որ շարունակելու է հարվածներ հասցնել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին։
«Հակառակորդը չպետք է մտածի, թե կկարողանա պահպանել հակամարտության ներկայիս դինամիկան և այն վերածել հյուծող պատերազմի»,- իրանական «Press TV» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։
Նրա խոսքով՝ ներկայում Իրանի գործողությունները կենտրոնացած են տարածաշրջանում ԱՄՆ-ի հարձակողական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման վրա, իսկ գործողությունների հաջորդ փուլը կմեկնարկի ավելի ուշ։









































