Ֆրանսիական «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է իր թիմի տարած հաղթանակը Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրի «Լիոն»-ի դեմ խաղում:
«Ֆուտբոլը տարօրինակ բան է: Դժվար պահերին պետք է ցույց տանք մեր ամրությունը: Խաղացողները շատ լավ խաղացին, ու ամեն ինչ փոխվեց: Հիմա մենք լավ համակարգված խաղ ունենք, քանի որ հարձակվող ֆուտբոլիստները նաև նահանջում են:
Առաջին կեսը դժվար էր, քանի որ «Լիոն»-ը փոխեց իր խաղային սիստեմը, բայց երկրորդ կեսը հիանալի էր, հատկապես պաշտպանությունում: «Լիոն»-ը ցույց տվեց իր ուժը: Նրանք ունեն լավ համակարգված ամուր թիմ», – ասել է իտալացի մասնագետը:







































