Wednesday, 15 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Օրվա հացի փող՝ կյանքի գնով. դանակահարություն «Անգլիական այգում՝ «տեղի փողի համար»

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ընթանում է Կարեն Պետրոսյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 39-ամյա Կարեն Պետրոսյանը 2014 թվականի հունվարի 8-ին «Անգլիական» այգում՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դիմաց, խաղալիքների մանրածախ առևտրով զբաղվող իր մորից գումարներ պահանջելու հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել Գևորգ Մնջոյանի հետ:

Վիճաբանության ընթացքում Կարեն Պետրոսյանը, ըստ մեղադրանքի՝ դանակով երկու անգամ հարվածել է Մնջոյանի որովայնին և կրծքավանդակին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Կարեն Պետրոսյանը ոստիկանության աշխատակից է եղել, սակայն կատարված հանցագործությունը կապված չէ նրա մասնագիտական գործունեության հետ: Նա վիճաբանության մեջ է մտել խաղալիքների առևտրով զբաղվող իր մայրիկից գումար պահանջելու, ինչպես նաև այդ գումարի պահանջը հայհոյանքներով ուղեկցելու պատճառով:

Դատարանում ընթանում է վկաների հարցաքննությունը:

Վկա Ռոզա Ա.-ն ամբաստանյալի մայրիկի նման Սունդուկյանի անվան թատրոնի մուտքի մոտ՝ մանկական ներկայացումներից առաջ ու հետո, զբաղվում է խաղալիքների առևտրով:

Վկան նախաքննության ժամանակ ասել է, թե յուրաքանչյուր «սեղանիկից» այգու ներկայացուցիչը հավաքում է հազարական դրամ՝ «տեղի փող»:

Դեպքի օրը ամանորյա մանկական ներկայացումներ էին ցուցադրվում Սունդուկյանի անվան թատրոնում, հանդիսատես երեխաները շատ էին, խաղալիք վաճառողները լավ առևտուր էին ակնկալում:

Բայց ժամը 14-ի սահմաններում մոտեցել է մի երիտասարդ ու հայտարարել է, որ առևտրականները վճարեն «տեղի փող»՝ հազարական դրամները, իսկ ով չի վճարի, թող անմիջապես հեռանա:

Վկայի «սեղանիկի» կողքին եղել է Կարեն Պետրոսյանի մոր՝ Մարիետայի «սեղանիկը»: Կարենը այդ պահին օգնել է մայրիկին՝ խաղալիքները «սեղանիկին» դասավորելու, փուչիկները կապելու հարցում:
Նա փող հավաքողին ասել է, թե դեռ առևտուրը չեն սկսել, առևտուր կանեն, նոր գումարները կտան:

Փող հավաքող երիտասարդը կանչել է Գևորգ Մնջոյանին, նա էլ հեռվից հայհոյելով մոտեցել է:

Կարեն Պետրոսյանը զգուշացրել է, որ չհայհոյի՝ կողքին իր մայրն է, շուրջը կանայք ու երեխաներ են:

Բայց Գևորգ Մնջոյանը Կարենի ուսից բռնել, քաշել է ներքև: Կարենն ընկել է:

Կռիվ է սկսվել, Կարենին ծեծել են: Կանայք, այդ թվում՝ Կարենի մայրը, իջել են, փորձել են կռիվը դադարեցնել:

Խառը կռիվը, ըստ վկայի, հինգ-վեց րոպե է տևել:

Կարենին մի կողմ են տարել:

Գևորգը մի քիչ հեռացել է, շորը բարձրացրել ու ասել. «Արա, էս ինձ խփեցի՞ր, պատասխան ես տալու»: Եվ նորից հայհոյել է:

Մեկը մոտեցել է, հետաքրքրվել, թե ի՞նչ է եղել, իսկ Գևորգն ասել է, թե Կարենը դանակով խփել է իրեն: Գևորգին «սկոռիով» տարել են հիվանդանոց:

Քիչ անց եկել են նաև ոստիկանները և ներկաներին, այդ թվում՝ Կարենին, տարել են բաժին:

Վկան ասել է, թե բացառվում է, որ կանանցից որևէ մեկը դանակով խփած լինի Գևորգին:

Բայց ինքը Կարենից էլ վատ բան չի սպասել, վատ բան չի տեսել: Դեպքի պահին Կարենի ձեռքին դանակ չի տեսել:

Դատարանում այս վկան փոքր-ինչ այլ կերպ պատմեց տեղի ունեցածը:

Նա ասաց, թե դեպքի պահին ինքը կռվողների կողքին չի եղել, չի փորձել բաժանել կռվողներին, տաքանալու համար ինքը մտել էր թատրոնի շենք ու «պառերի վրա» տաքանում էր:

Ինքն ընդհանրապես կռվից վախեցող կին է, տեսնելով, որ Կարենի ու տուժողի միջև կռիվ ծագեց, ինքը դուրս չի եկել ու չի մոտեցել:

Կռիվը ծագել է «տեղի փող» ուզելու պատճառով. փող ուզողը հայհոյել է, Կարենն էլ պահանջել է, որ նա չհայհոյի, ասելով, որ անմիջապես իր մայրն է իր կողքին, ուրիշ կանայք կան, հայհոյելու տեղ չի:

Երբ կռվից հետո Կարենին հեռացրել են, տուժողը մի քիչ հեռացել է, նստել քարին, հետո փորը բացել ու «մասսայական» ցույց է տվել, թե՝ նայի, դանակով խփել են:

Վկան ասաց, թե չի լսել, որ տուժողն ասի՝ ով է դանակով խփել:

«Ես չեմ մոտիկացել, վախեցել եմ, ես երկրորդ խմբի հաշմանդամ կին եմ… Մեզանից «տեղի փող» էին պահանջում ամեն առևտրի օր… Բոլոր տեղերում էլ վերցնում են էդ «տեղի փողը»: Ի՞նչ կարող ենք անել՝ մեր ապրելակերպն ա, բա ինչո՞վ ապրեն մարդիկ… Ես չգիտեմ, կարող ա էդ «տեղի փողը» մեզանից ուզում են, որ հավաքարարին տան՝ նա էդ տեղը ավլի, զիբիլները մաքրի… Ես տուժողին չեմ ճանաչում… Նա կռվից հետո գնաց քարի վրա նստեց՝ արձան ա, ինչ ա՝ դրա մոտ, հետո հետ էկավ, շորը բարձրացրեց ու արյունոտ մասը ցույց տվեց…»:

Վկան իր նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև հակասություն տեսնող մեղադրողին ու պաշտպանին ասաց. «Ի՞նչ ունեմ սուտ խոսալու»: Ընդունեց, որ քննիչի մոտ ինքն է պատմել. «Հո ուրիշը չէ՞ր պատմելու»:

Վկան չէր կողմնորոշվում, որ հարցը պիտի լսի ու դատարանին նայելով՝ պատասխանի: Այնքան այսուայնկողմ նայեց, վերջում ասաց՝ գժվա, այ մարդ…

Հետո վկան ասաց, թե այլևս չի կարող խոսել. «Իմ ատամս ճղել են, ոսկորը հեռացրել են, հիմա որ խոսում եմ՝ ծակում ա… Բայց ես պնդում եմ, որ կռվի ժամանակ թատրոնի ներսում եմ եղել, տաքանում էի պառերի վրա… Մենք ի՞նչ մեղավոր ենք, ընտանիք ենք պահում մի էրկու խաղալիք ծախելով… Էդ արարողությունը, այսինքն՝ կռիվը, «տեղի փող» պահանջելուց ու հայհոյելուց սկսվեց: Ինչքա՞ն տևեց… Այ ցավդ տանեմ, կես ժամից ավել կլիներ… Կարենի ձեռքին ես ոչ մի բան չեմ տեսել, նա իր մամայի մոտ կանգնած՝ փուչիկներն էր կապում… Հայհոյողին ասաց՝ սա անմիջապես իմ մամաս ա, մի հայհոյի, նա էլ ասավ՝ արա՛, արի ստեղ… Դրանից հետո ընձի հետաքրքիր չէր, որ ուշադրություն դարձնեի… Դեպքին ներկա էին մեր բոլոր աշխատակիցները, այսինքն՝ ովքեր այնտեղ առևտուր են անում… Ես չեմ մտել մեջտեղ, չեմ բաժանել, չգիտեմ, թե քննիչն ինչի համար ա էդպես գրել… Ես չեմ էլ հասկանում՝ որովայնը ինչ է, ո՞նց կգրեի՝ «որովայնի շրջան»… Չեմ լսել, որ տուժողն ասի, թե Կարենն է իրեն դանակով խփել, Կարենն էդ մոմենտին ընտեղ չէր… Ես հիմա չեմ կենտրոնանում, բայց հիշում եմ, որ կռիվը ահագին վախտ տևեց… Իջան փիլաքաններից, ներքևում կռվեցին… Կարենը հարուր բերան ասեց՝ մամաս ա կողքիս, մի հայհոյի… Ես կռվի մեջ չեմ մտել, շաքար ունեմ, տաքության մեջ եմ, հիմա էլ վիճակ չունեմ, մի կերպ եմ եկել… Դուք որոշեք, թե իմ որ ասածն ա ճիշտ: Իմ ասելով չի, ինչ ըլնելու ա, կլնի: Իմ սաղ ասածներն էլ ճիշտ ա… Այ ցավդ տանեմ, տաքության մեջ եմ, ութ հատ հիվանդություն ունեմ…»:

Նախագահողը հայտարարեց, թե վկայի հարցաքննությունն ավարտվեց:

Վկան նստեց դահլիճում:

Նախագահողը հարցրեց. «Եթե վատ եք զգում, ինչո՞ւ տուն չեք գնում»:

Վկան ասաց. «Ո՞ւր գնամ, բերիք, ինձ տաքության մեջ կոխեցիք…»:

Գործով կան վկաներ, ովքեր բերման ենթարկելու որոշումների պարագայում էլ բերման չէին ենթարկվել: Մի վկան հեռախոսով ոստիկանին ասել էր, թե ինքը Սևանում է:

Վկայի կարգավիճակ ունեցող երեք ոստիկան ևս չէին ներկայացել: Նախագահողն ասաց, թե դատարանն այդ ոստիկանների վերադասին կզգուշացնի, որ նրանք ներկայանան դատարան:

Մնում էր՝ դատարանը ոստիկան վկաներին բերման ենթարկելու որոշում կայացներ…

«Անգլիական» այգու ներկայացուցիչները պնդել են, թե այդ «տեղի փող» ասվածը առևտուր անողներից հավաքել են, որ տան հավաքարարին՝ նա այդ տեղանքը ավլի ու մաքրի: Մինչև անգամ դատարան են ներկայացրել մի կոնկրետ հավաքարարի…

Միայն թե գաղտնիք չէ, որ «տեղի փող» անվան տակ ոչ միայն Սունդուկյանի թատրոնի մոտ, այլև քաղաքի այլ վայրերում առևտուր անողներից անօրինական գումարներ են հավաքվում: Եթե վերը ներկայացված վարկածով դատենք՝ հավաքարարները կարգին փող պիտի աշխատեն:

Բայց արդյո՞ք փող հավաքողները հավաքարարներին վճարելու հարցով այդ աստիճան մտահոգված են, որ նման զայրագին ձևով ու վերջնագրային տոնով, հայհոյելով ու ձեռնամարտելով ամեն առևտրի օր խաղալիք վաճառող յուրաքանչյուր «սեղանիկից» հազարական դրամ հավաքեն…

Դատական նիստը հետաձգվեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում