![](https://www.1in.am/assets/uploads/2024/05/Untitled-1-627.jpg)
Վրաստանի խորհրդարանը մայիսի 27-ից կգործարկի երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոյի հաղթահարման ընթացակարգը, որը սահմանվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի օրենսդիր մարմնի հաղորդագրությունը:
Նշվում է, որ մայիսի 27-ին տեղի կունենա խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նիստը: Հիմնական հարցերից մեկը, որը կբարձրացվի, կլինի նախագահի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ: Եթե հանձնաժողովը հավանություն տա վետոյի հաղթահարմանը, հարցը կդրվի խորհրդարանի մայիսի 28-ի լիագումար նիստին: