Thursday, 23 05 2024
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Երևան-Իջևան ճանապարհին երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
Եկեք չգուշակենք. Փաշինյանը ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ասում են՝ 2,5 գյուղ տվեցինք, ստացանք ռիսկերի նվազեցում, ոչ թե վերացում՝ աբսուրդ է. Գալստանյան
16:45
Նորվեգիան մայիսի 29-ից լրացուցիչ կսահմանափակի ռուս զբոսաշրջիկների մուտքը
Գեներալները Բաքվում քաղաքական հա՞յտ են ներկայացրել
Իսրայելի ռազմական կաբինետը հանձնարարել է շարունակել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները պատանդների ազատ արձակման շուրջ
Սահմանազատման գործընթացը աշխարհակարգերի պայքար է. գլոբալ նշանակություն ունի
«ՀԿ-ները քաղաքական նպատակներին հասնելու գործիք են». Կոբախիձե
Շարժումը մարում է, բայց արագ և կտրուկ պետք է գործել
15:45
Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում
Լրագրողները և ՀԿ-ները կարող են հավատարմագրվելէ վերահսկելու գնումների հետ կապված գործընթացները
Երրորդ երկրի օրակարգը սպասարկող պատգամավորների հետ ամեն բան տեղի է ունենալու՝ ՀՀ իրավակարգի համաձայն
Բժիշկ Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը մի քանի օր շուտ է ընդհատվել՝ Սրբազանին բարևելը կապ չունի
Աստծո դուռը փակ է քաղաքականությամբ զբաղվող հոգևորականների համար
Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի մասին է. Հովհաննիսյանը՝ եկեղեցու հարկերի մասին
Սուքիասյանը կարող է ինձանից սկսել՝ սպանել, ունեզրկել և այլն, դե բարի ժամանց. Մամիջանյան
Բա բռնեք գործակալներին, մուրճն էլ ա ձեր ձեռքը, մեխն էլ. Հայկ Մամիջանյան
Սեփական բնակարանի և պետական դպրոցի՝ նույն գնով ձեռք բերած ծորակի միջև հսկայական տարբերություն կա
ԱՕԿՍ-ի դռները հանկարծ տարիներով փակ չմնան. գույքը պետք է ծառայի, ի՞նչ պլաններ կան. վարչապետ
Շենքը մարդու համար է՝ կոթողացումից պետք է դուրս գալ. այս խնդիրն եմ ես դնում. Նիկոլ Փաշինյան
15:15
Պուտինը մայիսի 23-24-ը պաշտոնական այց կկատարի Բելառուս
Մինսկի խմբի եւ նրա մանդատի պահպանումը նաեւ հայ-ադրբեջանական արդարացի սահմանազատման երաշխիք է
14:45
Ջիմ Կոստան հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կիրառել Ադրբեջանի վրա ունեցած լծակները այդ երկրի դատապարտելի արարքների ժամանակ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Կառավարության ապաշնորհության պատճառով իտալական հայտնի բրենդը խզել է պայմանագիրը Վանաձորի կարի արտադրամասի հետ

Որքան էլ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը վստահեցնի, թե անում են ամեն ինչ, որպեսզի բարելավի գործարար միջավայրը, ներդրումներն ավելացվեն և այլ, սակայն կառավարության իրական քայլերը բոլորովին այլ բանի մասին են վկայում:

ՊԵԿ-ը և ԴԱՀԿ-ն կալանք են դրել Վանաձորում գործող «Բազում» կարի արտադրական ձեռնարկության հաշիվների, դրամական միջոցների վրա, ինչի հետևանքով ընկերությունը չի կարողանում ազատ գործունեություն ծավալել: Իսկ նշված ընկերությունն աշխատում է եվրոպական հայտնի բերնդների հետ: Նրանցից հումք է ստանում, օժանդակ միջոցներ և տեղում կատարում եվրոպական ընկերությունների պատվերն ու արտահանում արտադրանքը:

Վերջին անգամ ընկերությունը համաձայություն է ձեռք բերել տղամարդու հագուստի արտադրությամբ զբաղվող իտալական Paul & Shark հայտնի ընկերության հետ: Ընկերությունը Հայաստան է ուղարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի այստեղ կարվի ապրանքը և արտահանվի Եվրոպա, ինչն անհամեմատ ավելի էժան է, քան Իտալիայում արտադրելը: Իսկ պայմանավորվածությունը եղել է այնպես, որ եթե ժամանակին ու որակով արվի պատվերը, ապա իտալական ընկերությունը 2-3 տարվա պայմանագիր կկնքեր Վանաձորի կարի ձեռնարկության հետ: Վանաձորի արտադրամասը ժամանակին կատարել է պատվերը, բեռնել մեքենան, որը սակայն 10 օր շարունակ մնացել է մաքսակետում:

ՊԵԿ-ը և ԴԱՀԿ-ն ձեռնարկության հաշիվների վրա կալանք են կիրառել՝ վարկային պարտավորությունները չկատարելու պատճառաբանությամբ և թույլ չեն տվել անգամ մաքսատուրքը վճարել, որպեսզի իտալական ընկերության բեռնատարը իր ապրանքով դուրս գա Հայաստանի սահմանից: Եվ սա այն դեպքում, երբ հումքը, ապրանքը և մնացած անհրաժեշտ միջոցները պատկանել են իտալական ընկերությանը:

«Իմ գույքի և հաշիվների վրա արգելանք է կիրառվել, մենք չկարողացանք անգամ մաքսատուրքը վճարել, որ այդ ապրանքը դուրս գա: 10 օր շարունակ բեռնափոխադրող մեքենան կանգնած է մնացել մաքսատանը, ինչի հետևանքով իտալական կազմակերպությունը հրաժարվել է պայմանագիր կնքել մեզ հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ձեռնարկության գործադիր տնօրեն Յուրի Միքայելյանը: Վերջինիս խոսքով՝ իրենք այդ օրերին դիմել են Սերժ Սարգայանին, վարչապետին, Գագիկ Խաչատրյանին, արդարադատության նախարարին, գործատուների միությանը՝ պնդելով, որ այդ ապրանքը իրենցը չէ, պատրաստի ապրանքը իտալական ընկերության ապրանքն է, և ԴԱՀԿ-ը չի կարողա կալանքի պատճառով թույլ չտալ, որ ապրանքը արտահանվի:

«Խնդրեցի, ասացի՝ 1 ժամով բացեք, թող մեքենան դուրս գա, բայց ոնց պատին կխփես քարով՝ նույնն է թե մեր այդ կառույցների հետ կփորձես որևէ հարց լուծել: Դրա հետևանքով Paul & Shark-ը մեզանից հրաժարվեց, չնայած որ շատ գոհ էր որակից, 1500 եվրո տուգանեց, որ 10 օր շարունակ մեքենան կանգնած է մնացել մեր մաքսակետում, ու ամեն ինչ ավարտվեց»,-վրդովված պատմեց Միքայելյանը՝ հավելելով, որ բազմաթիվ զանգերից հետո 10 օր անց բեռնատարը դուրս է եկել մաքսակետից, սակայն արդեն ուշ է եղել: Պայմանագիրը չեղյալ է համարվել:

Վերջինիս խոսքերով՝ այս իրավիճակի պատասխանատուն բացառապես կառավարությունն է, որը հասկանալի չէ՝ ինչով է զբաղված: Իսկ եթե ինչ-որ բանով էլ զբաղված է, ապա մեկ-երկու գործարարների շահերը սպասարկելով:

«Այնպիսի տպավորություն է, որ այս երկրում կառավարություն չկա: Չեն ուզում օգնել ձեռնարկատերերին, որպեսզի նրանք կարողանան ոտքի կանգնել, կարողանան աշխատել, որ աշխատատեղ բացվի, և մարդիկ չարտագաղթեն: Մենք բազմիցս ենք դիմել մեր կառավարությանը, որպեսզի ինչ-ինչ հարցերով օժանդակի, բայց այդ օժանդակությունը բացառված է եղել:

Մեր կառավարությունը բացարձակապես չի աշխատում, իսկ եթե աշխատում էլ է, ապա այն մի խումբ մարդկանց համար է, այն մի քանի արտոնյալների համար է, որոնց բիզնեսը ծաղկում է: Մեզ միայն 1-2 տարվա մեջ մի քանի միլիոն դրամով տուգանել են, այն դեպքում, երբ շնչելն անհնար է: Հիվանդին թթվածին են տալիս, ոչ թե փակում թթվածնի խողովակը: Բայց մեր «հանճարեղ» կառավարությունը և կառավարության «հանճարեղ» ղեկավարն այդքանը չեն հասկանում»,- նկատեց ձեռնարկատերը:

Փաստորեն, հայրենի կառավարությունը հեշտությամբ կարող է խոչընդոտել 15-20 տարի ամերիկյան, ֆրանսիական, իտալական, գերմանական հայտնի ընկերությունների հետ համագործակցող, եվրոպական չափանիշներով արտադրանք թողարկող և արտահանող ձեռնարկության աշխատանքին, ինչ է թե՝ այդ ձեռնարկությունն իրենցը չէ: «Արտասահմանյան ֆիրմաները շատ գոհ էին մեզանից, և որակից, և այն ժամանակից, որում մենք աշխատում ենք, բայց շատ հաճախ թքում են Հայաստանի վրա, քանի որ մենք այսպիսի կառավարություն ունենք»,-եզրափակեց Յուրի Միքայելյանը:

Վերջինս հավելեց, որ բազմաթիվ բողոքներից հետո իրենց մաքսային հաշիվը բացվել է, ընկերությունն այս օրերին նոր ընկերության հետ է աշխատում: Բայց հարկային հաշիվները դեռ փակ են: «Կա մարդկանց խումբ, որ շահագրգռված է այս ամենով: Շահագրգռված է, որ Հայաստանում քիչ մարդ մնա, որ քիչ պրոբլեմ լինի իրենց համար»:

 

Լուսանկարը՝  armcom.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում