Ազատամարտիկ Սեյրան Հովսեփյանը 20 տարի է՝ ապրում է Ուկրաինայում: Ուկրաինայում պատերազմի պատճառով վերադաձել է հայրենիք: Եղել է Վազգեն Սարգսյանի զինվորներից:
«Ասում էին՝ պետք է կռվես, կռվել է, կգնամ կկռվեմ իմ հայրենիքում, հենա տղերքը պատրաստ են»,- ասաց նա:
Հայաստանում, սակայն, քաղաքացիություն չի կարողանում ձեռք բերել, անձնագիր ձեռք բերելու համար 50.000 դրամ է պետք:
«92-ին վիրավորվեցի: Սաղ մեջս ասկոլկեք են»,- ասաց նա՝ հավելելով, որ ուզում է այստեղի քաղաքացի դառնալ, որ հաշմանդամության թոշակ ստանա, զուգահեռ էլ պահակություն անի:
«Հիմա ասում են՝ ուշացրել ես. կա՛մ 50 հազար բեր, կա՛մ վտարում ենք երկրից: Ես վերադարձել եմ հայրենիք, ապրում եմ Հայաստանում, ասել եմ՝ համարձակվեք վտարել ինձ Հայաստանից»,- ասաց ազատամարտիկը:
Ավելին՝ տեսանյութում: