Thursday, 23 05 2024
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
Եկեք չգուշակենք. Փաշինյանը ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ասում են՝ 2,5 գյուղ տվեցինք, ստացանք ռիսկերի նվազեցում, ոչ թե վերացում՝ աբսուրդ է. Գալստանյան
16:45
Նորվեգիան մայիսի 29-ից լրացուցիչ կսահմանափակի ռուս զբոսաշրջիկների մուտքը
Գեներալները Բաքվում քաղաքական հա՞յտ են ներկայացրել
Իսրայելի ռազմական կաբինետը հանձնարարել է շարունակել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները պատանդների ազատ արձակման շուրջ
Սահմանազատման գործընթացը աշխարհակարգերի պայքար է. գլոբալ նշանակություն ունի
«ՀԿ-ները քաղաքական նպատակներին հասնելու գործիք են». Կոբախիձե
Շարժումը մարում է, բայց արագ և կտրուկ պետք է գործել
15:45
Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում
Լրագրողները և ՀԿ-ները կարող են հավատարմագրվելէ վերահսկելու գնումների հետ կապված գործընթացները
Երրորդ երկրի օրակարգը սպասարկող պատգամավորների հետ ամեն բան տեղի է ունենալու՝ ՀՀ իրավակարգի համաձայն
Բժիշկ Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը մի քանի օր շուտ է ընդհատվել՝ Սրբազանին բարևելը կապ չունի
Աստծո դուռը փակ է քաղաքականությամբ զբաղվող հոգևորականների համար
Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի մասին է. Հովհաննիսյանը՝ եկեղեցու հարկերի մասին
Սուքիասյանը կարող է ինձանից սկսել՝ սպանել, ունեզրկել և այլն, դե բարի ժամանց. Մամիջանյան
Բա բռնեք գործակալներին, մուրճն էլ ա ձեր ձեռքը, մեխն էլ. Հայկ Մամիջանյան
Սեփական բնակարանի և պետական դպրոցի՝ նույն գնով ձեռք բերած ծորակի միջև հսկայական տարբերություն կա
ԱՕԿՍ-ի դռները հանկարծ տարիներով փակ չմնան. գույքը պետք է ծառայի, ի՞նչ պլաններ կան. վարչապետ
Շենքը մարդու համար է՝ կոթողացումից պետք է դուրս գալ. այս խնդիրն եմ ես դնում. Նիկոլ Փաշինյան
15:15
Պուտինը մայիսի 23-24-ը պաշտոնական այց կկատարի Բելառուս
Մինսկի խմբի եւ նրա մանդատի պահպանումը նաեւ հայ-ադրբեջանական արդարացի սահմանազատման երաշխիք է
14:45
Ջիմ Կոստան հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կիրառել Ադրբեջանի վրա ունեցած լծակները այդ երկրի դատապարտելի արարքների ժամանակ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Ջիջի» ընկերության նկատմամբ անբարեխիղճ մրցակցության համար վարույթ է հարուցվել
Սինգապուրը Ղազախստանում 1.7 մլրդ դոլարի ներդրումներ է արել
14:15
Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտադիր են միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի պատճառով
Լուրերի օրվա թողարկում 14։00

Ռուսաստանը հիասթափված է Հայաստանի տատանումներից. Ալեքսանդր Դուգին

Ռուսաստանը հիասթափված է Եվրասիականի հարցում Հայաստանի տատանումներից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Միջազգային եվրասիական շարժման» լիդեր, իր ազգայնական հայացքներով հայտնի ռուս քաղաքագետ, հայ-ռուսական «Գրիբոյեդով» ակումբի անդամ Ալեքսանդր Դուգինը՝ անդրադառնալով Հարավային Ամերիկայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին և դիտարկումներին, թե ցավալի է, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին:

Նա նշեց, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանին, բայց այդ աջակցությունը բացարձակ ու բացառիկ չէ՝ ուղղված չէ Ադրբեջանի դեմ: Հարցն այն է, ըստ նրա, որ Ռուսաստանը փոխհարաբերվում է Հայաստանի և Ադրբեջանի հետ տարբեր մակարդակներով, տարբեր ձևաչափերում, և ռուս քաղաքագետը հորդորում է չդրամատիզացնել իրավիճակը և Ռուսաստանի քաղաքականությունը: Մյուս կողմից, որքան մեծ ուշադրություն Երևանը սկսի դարձնել եվրասիական ուղղությանը, Դուգինի խոսքերով, որքան արագ ինտեգրվի Եվրասիական միությանը, այնքան ավելի շատ երաշխիքներ կլինեն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ամրապնդման համար: Նրա համոզմամբ՝ Երևանից է շատ բան կախված։ Ա. Դուգինը ենթադրում է, որ Հայաստանը կմիանա Եվրասիական տնտեսական միությանը մինչև աշուն։ Դա ծրագրված էր մինչև հուլիս, բայց նա կարծում է, որ Ռուսաստանը փոքր-ինչ հիասթափված է Հայաստանի տատանումներից ու կասկածներից: Հայաստանը որոշակի պայմաններ է դնում Ռուսաստանի առջև, որոնք սկզբունքորեն կարելի էր նաև չդնել: Նա նաև չի կարծում, թե Ռուսաստանն է կորցրել իր հետաքրքրությունը Հայաստանի անդամակցության նկատմամբ:

«Ավելի հավանական է, որ Հայաստանի անդամակցության հարցը, իմ տեղեկություններով, Երևանի պատճառով է ձգձգվում: Բայց ես դետալներին չեմ տիրապետում, թե ինչ հարցեր են խոչընդոտում Հայաստանի անդամակցությանը, և ինչ պայմաններ է դնում Հայաստանը: Բայց, իմ կարծիքով, խոսքը Եվրասիականի հարցում Երևանի տատանման մասին է, որն էլ հարուցում է Ռուսաստանի պատասխան քայլերը, ուստի, որքան ինձ է հայտնի, սա է հարցը»,- ասաց Դուգինը: Նա նշեց, որ ուկրաինական ճգնաժամը չի խոչընդոտում, որ Եվրասիական տնտեսական միության ձևավորումն իր ավարտին հասնի: Մասնավորապես նա ասաց, որ երբ Ռուսաստանը ետ վերադարձնի Նովոռոսսիան և ինտեգրի այն Եվրասիական տնտեսական միությանը՝ ամեն ինչ իր տեղը կընկնի:

«Հիմա Նովոռոսսիան չափազանց դրամատիկ մի իրավիճակում է, հակադրության մեջ է կիևյան նեոնացիզմի հետ, և խոսքն այն մասին է, որ Նովոռոսսիան կազատագրվի ու կմիանա եվրասիական պրոյեկտներին, բայց չեմ բացառում, որ այս փուլն ավելի երկար ձգվի: Ողջ Ուկրաինան այլևս չի լինի ԵՏՄ-ում, քանի որ ամբողջական Ուկրաինա այլևս գոյություն չունի, Ուկրաինայի մի մասը կմիանա ԵՏՄ-ին, իսկ մյուս հատվածը կմիանա ԵՄ-ին էլի շատ տարիներ հետո»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում