Thursday, 23 05 2024
11:30
ԱՄՆ-ն Լեհաստանում միջուկային զենք տեղակայելու բանակցություն չի վարում
11:15
Բրիտանիայում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Մեքենան կողաշրջվել է
Անահիտ Մանասյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին
Սպտակցի Հայկոյի որդին չի կալանավորվի
Աղձքի մոտ պայթեցման աշխատանքներ կարվեն
Փանիկում տուն է այրվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներում
ԱՄՆ-ը «բացահայտե՞ց» Իրանին
09:45
«Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր». Մակրոնի հայերեն գրառումը
Որևէ բան Ադրբեջանը չի զիջելու, միայն վերջնագրեր է դնելու. պետք է գնանք արտահերթ ընտրությունների
Սպասվում է կարճատև անձրև
Թեհրանը փարատեց Երևանի մտահոգությունները. կարմիր գծերը կպահպանվեն
Խաչատուր Սուքիասյանը «կասկածյալների» շարքում է. Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները. «Հրապարակ».
Արփի Դավոյանը ցանկանում է ընդլայնե՞լ Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ Սրբազանը համաձայնել է առաջադրվել վարչապետի պաշտոնում. Ո՞ւմ թեկնածություններն են քննարկվել. «Հրապարակ»
Երեւանի ավագանու անդամներն այլեւս հանրային ծառայող չեն կարող լինեն. «Ժողովուրդ»
Կիրանցեցիների վրա «աշխատում են» ուժայինները. «Հրապարակ»
Թուրանի պատրաստ ապրանքանիշը
«Մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն»․ Տիգրան Ավինյանը՝ գործադուլ անող վարորդներին
ՊՆ N զորամաս են այցելել մշակույթի ոլորտի գործիչներ
58-ամյա արարատցին կալանավորվել է՝ դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրացնելու մեղադրանքով
Վաղարշապատում մեքենաների բախման հետևանքով մայրն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Ռազմական ակադեմիա են այցելել ավագ դպրոցների աշակերտներ
Դիահերձարանում գողացել են որդու մատի ոսկյա մատանին
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. վարորդի վիճակը ծանր է

Հովիկ Աբրահամյանի սեսացիոն հայտարարությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում մասնակցել է Արևշատ համայնքի ամառանոցի ջրարբիացված արոտավայր: Այն ջրարբիացվել է համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրով: Կառուցվել է 14 կմ ջրագիծ և երկու խմոց, ինչի համար ներդրվել է 124,2 մլն դրամ, որի մի մասը կառավարության պահուստային ֆոնդից: Ծրագրի երկրորդ բաղադրիչով նախատեսվում է ձեռք բերել 47 մլն դրամի գյուղտեխնիկա: Ակնկալվում է, որ արոտավայրից կկարողանա օգտվել 1200 խոշոր եղջրավոր անասուն: Արևշատցիների խոսքով՝ ծրագիրը հրատապ էր և այն կնպաստի համայնքում անասնպահության զարգացմանը:

Դիմելով արևշատցիներին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը լինելու է գյուղացու կողքին: ՙՙ«Նման ծրագրերը պետք է լինեն շարունակական: Մենք պետք է ժամանակի ընթացքում լուծենք մեր գյուղացիների առջև ծառացած խնդիրները: Լինելու են պայմանավորվածություններ, խոստումներ մեր հնարավորությունների սահմաններում, որոնք իրականացնելու ենք»՚՚,- ասել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ջրարբիացված արոտավայրի առկայությունը համայնքում և շնորհակալություն հայտնել արևշատցիներին՝ ջերմ ընդունելության համար:

Վարչապետի հաջորդ կանգառն Ախուրյան համայնքն էր, որտեղ կառավարության ղեկավարին են ներկայացրել բնակելի շենքերի շինարարական աշխատանքներին վերաբերող մանրամասներ: Նշվել է, որ Ախուրյան համայնքում 136 ընտանիքի համար կառուցվելիք 4 բազմաբնակարան շենքից՝ 3-ի (104 բնակարան) շինարարական աշխատանքները վերսկսվել են 2014 թվականին, իսկ 4-րդ շենքի շինարարությունը (32 բնակարան) դեռևս չի սկսվել: Պատասխանելով լրագրողների հարցին՝ 4-րդ մասնաշենքի շինարարությունը ձգձգվելու մասին հարցին՝ վարչապետը նշել, որ փորձելու է ճշտել պատճառները և լուծում տալ: Հարցը կքննարկվի նաև մարզպետարանում կայանալիք խորհրդակցության ժամանակ:

Այնուհտև վարչապետն այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ հանդիպել ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմին: Հովիկ Աբրահամյանը և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել են նրանց հուզող հարցերին, որոնք առնչվել են կրթության որակին, ուսանողների ուսման վարձին, աշխատանքային ուսումնական պրակտիկային և այլն: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին քննարկել ներկայացված խնդիրները և գտնել համապատասխան լուծումներ:

Առաջարկվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համար նախատեսվող հեռակա ասպերանտուրայի տեղերի մի մասը հատկացնել Գյումրու մասնաճյուղին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ առաջիկայում կրկին այցելելու է համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ քննարկելու ապագա ծրագրերը: Վարչապետն ընդգծել է, որ յուրաքանչյուր պայմանավորվածություն լինելու է գործ և այդ կարգը յուրաքանչյուրը պետք է պահպանի: ՙՙ«Իշխանության և բնակչության միջև անջրպետը պետք է վերանա: Բազմաթիվ դեպքեր են եղել, որ մարդիկ խոստումներ են տվել և չեն իրականացրել: Կարծես թե հավատի, վստահության պակաս կա և մենք դա հաղթահարելու ենք ու դրա համար կա քաղաքական կամք: Մեզ համար կարևորը քաղաքացուն բարեկեցիկ կյանքով ապահովելն է: Այսօր կարծես ակտիվանում է ազգաբնակչության և կառավարության կապը: Յուրքանչյուր դեպքի կառավարության անդամները արձագանքում են և այցելում մարզեր, համայնքներ: Մարդկանց աշխատանքով ապահովելը կառավարության գերակա խնդիրն է, և մենք փորձելու ենք առաջիկայում նեդրումներ ներգրավել, ստեղծել նոր աշխատատեղեր: Մենք անպայման ունենալու ենք հաջողություն և ես դրանում չեմ կասկածում»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:

Այնուհետև վարչապետն ուսանողներին է ներկայացրել նոր կառավարության ձեռնարկած քայլերը և ծրագրերը, որոնք առնչվում են փոքր և միջին բիզնեսին, այդ բնագավառում հավասար պայմանների ստեղծմանը, գործարար միջավայրի բարելավմանը, սոցիալական խնդիրների լուծմանը և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում