Իտալական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` 28-ամյա կիսապաշտպան Սնայդերը «Միլան»-ի հետաքրքրությունների շրջանակներում է:
Ակումբի ղեկավարները նախատեսում են ձեռք բերել ֆուտբոլիստի իրավունքներն արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հիշեցնենք` ավելի վաղ Սնայդերը ցանկություն էր հայտնել լքել «Ինտեր»-ը, քանի որ ակումբն առաջարկել էր նոր պայմանագիր ստորագրել ավելի ցածր վարձատրությամբ:







































