Friday, 17 07 2026
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում

Самый лучшый из армян – это Саркис Овсепян (լուսանկարներ)

Ներկայացնում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և «Առաջին լրատվական»-ի` «Նոր Հայաստանի ֆուտբոլը. Ֆոտոպատմություն» հատուկ նախագծի առաջին նյութը:

Այս ֆոտոպատմությունում դուք հնարավորություն ունեք տեսնելու Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանին 20 տարի անց:

Բացառիկ լուսանկարներ իր պրոֆեսիոնալ կարիերայում 604 հանդիպում և Հայաստանի ազգային հավաքականում 131 խաղ անցկածրած Սարգիս Հովսեփյանի ճանապարհից` լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի`ՀԱԿԲԵՐ արխիվից:

Ընդամենն օրեր առաջ` նոյեմբերի 2-ին Սարգիս Հովսեփյանը դարձավ 40 տարեկան, իսկ այսօր` նոյեմբերի 14-ին Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման ժամանակ տեղի է ունենալու Սարգիս Հովսեփյանի մեծարումը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խոստացել է բացառիկ անակնկալներ լեգենդար ֆուտբոլիստին:

Սեպտեմբերի 20-ին Սարգիս Հովսեփյանը պաշտոնապես հայտարարեց ֆուտբոլիստի իր կարիերան ավարտելու մասին: Սարգիս Հովսեփյանը  20 տարի շարունակ հանդես է եկել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում, իսկ Հարություն Վարդանյանի հեռանալուց հետո կրել է նաև ավագի թևկապը: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի գրեթե բոլոր լավագույն ֆուտբոլիստները հավաքվել էին Երևանի «Արարատում»: Սակայն մյուս թիմերում էլ կային խաղացողներ, որոնք ժամանակի ընթացքում դարձան Հայաստանի հավաքականի անփոխարինելի խաղացողներ:

Դրանցից մեկն էլ «ՀՄԸՄ»-ում հանդես եկող Սարգիս Հովսեփյանն էր: Հիանալի անցկացնելով 1992 թ. մրցաշրջանը` 20-ամյա Սարգիս Հովսեփյանը ոչ միայն դարձավ Հայաստանի չեմպիոն «ՀՄԸՄ»-ի կազմում (միավորների հավասարության պատճառով «ՀՄԸՄ»-ն այդ կոչումը կիսեց «Շիրակի» հետ), այլև ճանաչվեց Հայաստանի անդրանիկ առաջնության լավագույն ֆուտբոլիստ: 1995 թ. Սարգիսը երկրորդ անգամ ճանաչվեց լավագույնը Հայաստանում: Հանդիսանալով նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացողներից մեկը՝ Սարգիս Հովսեփյանը 1998 թ. տեղափոխվեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»: Սարգսի խաղում գլխավոր առավելությունն արագությունն էր: Այդ տարիներին Սարգիսը Եվրոպայում էլ արագությամբ չէր զիջում գրեթե ոչ մի հարձակվողի:

Հավանաբար նաև այդ հանգամանքը հաշվի առնելով՝ «Զենիթի» մարզիչները առաջին մրցաշրջանում Հովսեփյանին խաղացնում էին աջ եզրային կիսապաշտպանի դիրքում: Միայն հաջորդ մրցաշրջանում Հովսեփյանը վերադարձավ պաշտպանության:

«Զենիթի» կազմում Հովսեփյանը նվաճեց Ռուսաստանի գավաթը և Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալները, ինչպես նաև, որ ամենակարևորն է, սանկտ-պետերբուրգցի երկրպագուների սերն ու համակրանքը. Самый лучшый из армян- это Саркис Овсепян վանկարկումը գրեթե բոլոր խաղերին լսելի էր «Պետրովսկի» մարզդաշտում:

Հեռանալով «Զենիթից»՝ Հովսեփյանը տեղափոխվեց «Տորպեդո-Մետալուրգ», սակայն այստեղ նրա գործերն այնքան էլ հաջող չընթացան, և նա ստիպված եղավ վերադառնալ «Փյունիկ»: Սկսած 2004 թվականից՝ երկրպագուներին ամեն տարի թվում էր, որ Սարգիս Հովսեփյանը կավարտի իր կարիերան, սակայն Հովսեփյանը կարողանում էր արժանի խաղով ապացուցելով, որ անփոխարինելի է հայկական ֆուտբոլում:

Հիանալի անցկացնելով 2008թ. մրցաշրջանը՝ Հովսեփյանը 3-րդ անգամ իր կարիերայում դարձավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: 2009 թ. սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը երկարատև ընդմիջումից հետո վերջապես հաղթանակ տարավ պաշտոնական խաղում՝ 2-1 հաշվով հաղթելով Բելգիայի հավաքականին: Այդ խաղում Սարգիս Հովսեփյանը դարձավ փայլուն գոլի հեղինակ՝ ապացուցելով, որ իսկական ավագ է և առաջատար: 2010-ին, երբ կրկին հաճախացել էին խոսակցությունները, որ Սարգիս Հովսեփյանը հրաժեշտ կտա «Մեծ ֆուտբոլին»,  վերջինս Անդորրայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ այնպիսի արագությամբ անցում իրականացրեց, որ շատ երիտասարդներ ուղղակի կնախանձեին: 2011 թ. սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը 1-0 հաշվով հաղթում էր Սլովակիայի հավաքականին մրցակցի հարկի տակ:

Սլովակների արագ հակագրոհից հետո հենց Սարգիս Հովսեփյանը դատարկ դարպասից դուրս բերեց գնդակը: Համոզված եմ՝ չլիներ այդ դրվագը, չէր լինի նաև մեր պատմության մեջ ամենափառահեղ հաղթանակը: Մեկ ամիս անց Սարգիս Հովսեփյանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից պարգևատրվեց ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակով՝ որպես հավաքականում 100-ից ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստ:

Հայաստանի ազգային հավաքականում Սարգիս Հովսեփյանն անցկացրել է 131 խաղ` 20 տարում, իսկ ընդհանրապես Սարգիս Հովսեփյանը խաղադաշտում եղել է 604 անգամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում