Friday, 10 05 2024
ՀՀ նախագահը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան
ՌԴ կառավարության նախագահի պաշտոնում առաջադրվել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
Վարդենյաց լեռնանցքը փակ կլինի
Պարզվեց «Հայրը» Քոչարյանն էր, «Որդին»՝ Սերժը, «Սուրբ հոգին»՝ Պուտինը. արդեն լրիվ բաց են խաղում
Այսօր կկայանա Միրզոյան–Բայրամով հանդիպումը
Վերջին ճակատամարտն է ռուսական ազդեցությունը պահելու համար
Սպասվում են տեղումներ
Սկզբունքային հարց է՝ ով է նրանց վարչապետի թեկնածուն. վախենամ՝ նախկինների վերադարձ լինի
Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել. «Հրապարակ»
Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի. «Հրապարակ»
Փաշինյան-Պուտին «այսբերգի» տեսանելի եւ ստորջրյա մասերը
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է վետերանների մասին օրինագիծը

Սեպտեմբերի 17-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է կառավարության հեղինակած «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախագծի մշակումը բխում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալ-իրավական պաշտպանության հարցերը լուծելու և ազգային օրենսդրությունը աստիճանաբար ԱՊՀ միջպետական համաձայնագրերի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:

«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում ներկայացված փոփոխությունը կատարելու դեպքում նախկին ԽՍՀՄ ՆԳ և պետական անվտանգության մարմինների շարքային և սպայական կազմի աշխատակիցների թվից նրանք, ովքեր հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականություններ կատարելիս, կհամարվեն Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ և կօգտվեն օրենսդրությամբ սահմանված նույն արտոնություններից, այն է՝ կունենան ամենամսյա պատվո վճար ստանալու իրավունք:

Հանձնաժողովը քննարկեց նաև կառավարության հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 35000 դրամ:

Պատգամավորները քննարկել են նաև «Բռնադատվածների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Վերջինիս ընդունման դեպքում վարկերը կտրամադրեն առևտրային բանկերը՝ համապատասխան գրավի դիմաց, ինչը կնվազեցնի վարկի մարման ռիսկի գործակիցը, իսկ վարկերի տոկոսագումարները բանկերին կփոխհատուցվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչը մասամբ կթեթևացնի քաղաքացու վարկային բեռը:

Նիստում ներկայացվել են կառավարության հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը և դրանց կից նախագծերի փաթեթները:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Դատախազության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով սահմանելու վերաբերյալ ժամանակավոր բնույթ ունեցող նորմատիվ իրավական ակտի գործողության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2013թ.-ի դեկտեմբերի 31-ը: Այս օրենքի ընդունումը նպատակ է հետապնդում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը սահմանել ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով:

ՀՀ ԱԺ հասրակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ օրենքի նախագծերը դրական եզրակացություն է ստացել՝ ընդգրկվելու ԱԺ հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի և հոկտեմբերի 22-25-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին», ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ֆիրմային անվանումների մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Օրենքի նախագծերը դրական եզրակացություն են ստացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում