Վրաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Նիկոլոզ Վաշակիձեն հայտարարել է, որ Վրաստանում առկա հակամարտությունների կարգավորման ժնևյան բանակցություններում առաջընթաց չի եղել,- տեղեկացնում է Новости-Грузия-ն:
Նրա խոսքով, վրացական կողմը բանակցությունների ընթացքում ներկայացրել է 3 հիմնական խնդիր, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից ուժի չկիրառման երաշխիքներ:
«Ցավոք, Ռուսաստանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով ոչ մի հարցում առաջընթաց չի արձանագրվել»,- ասել է Վաշակիձեն:
Ժնևյան բազմակողմ բանակցությունների արդեն 15-րդ փուլը անցկացվեց մարտի 4-ին: