Անգլիայի Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի շրջանակներում կայացավ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սաութհեմփթոն» հանդիպումը:
Ալեքս Ֆերգյուսոնի սաների համար խաղը բարդ ընթացք ունեցավ. 87-րդ րոպեին նրանք դեռևս զիջում էին 1:2 հաշվով:
Ռոբին վան Պերսիի ջանքերի շնորհիվ, սակայն, «կարմիր սատանաները» կարողացան առավելության հասնել: Վան Պերսին առաջին խաղակեսում հավասարեցրել էր խաղի հաշիվը, իսկ հանդիպման ավարտից րոպեներ առաջ դուբլ հեղինակեց:
Այսպիսով «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 3:2 հաշվով առավելության է հասել «Սաութհեմփթոն»-ի նկատմամբ:
S1-0M www.fasthighlights.com by fasthighlights2013







































