Monday, 20 07 2026
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը

Իսպանիայի առաջնություն. «Ռեալ»-ը բարձր տրամադրությամբ կմեկնի Ֆրանսիա (տեսագրություն)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը հեշտ հաղթանակ տարավ «Լևանտե»-ի նկատմամբ:
Վաղը Մոուրինյոյի սաները պետք է ուղևորվեն Ֆրանսիա, որտեղ երեքշաբթի օրը կանցկացնեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը «Լիոն»-ի դեմ: Այդ պատճառով նրանց խնդիրն այս խաղում հաղթելն էր` հնարավորինս քիչ ուժեր ծախսելով: «Արքայական» ակումբը լուծեց իր առջև դրված խնդիրը և, հիմնականում, շուտ խփած գոլի շնորհիվ: Հանդիպման 6-րդ րոպեին Անխել Դի Մարիան շրջանցեց մրցակցի երեք պաշտպաններին և փոխանցում կատարեց դատարկ դարպասի առաջ միայնակ մնացած Քարիմ Բենզեմային, վերջինը չվրիպեց` 1:0: Այդուհետ «Ռեալ»-ը կրկին տիրում էր նախաձեռնությանը` մեկը մյուսի հետևից վտանգավոր պահեր ստեղծելով:
Մունուաի դարպասի մոտ: Մադրիդցիները, որպես կանոն հարվածային դիրք էին դուրս բերում թիմի գլխավոր ռմբարկու Ռոնալդուին, բայց այդ երեկո կարծես Մունուան իր առջև մեկ խնդիր դրած լիներ` Ռոնալդուից գնդակ չընդունել: 41-րդ րոպեին Պորտուգալացու տուգանայից կատարված հարվածից հետո նրա հայրենակից Ռիկարդո Կարվալիուն շեղ ընթացող գնդակն ուղղեց դեպի դարպասը` 2:0: Ամբողջ երկրորդ խաղակեսն անցավ նույն ոգով. Ռոնալդուն նվազագույնը 7 լավ հնարավորություն կորցրեց, իսկ մադրիդցիները համառորեն միայն նրան էին հարվածային դիրք դուրս բերում: Խաղն այդպես էլ ավարտվեց: «Ռեալ»-ը հաղթեց 2:0 հաշվով և այժմ բարձր տրամադրությամբ կմեկնի Ֆրանսիա: Բայց Մոուրինյոյի ու նրա թիմի տրամադրությունն էլ ավելի կբարձրանա, եթե այսօր «Ատլետիկ»-ի հետ խաղում «Բարսելոնա»-ն միավորներ կորցնի, ինչը բացառված չէ. թեկուզ` եթե հիշենք կատալոնացիների վերջին երկու հանդիպումները` ոչ-ոքի «Սպորտինգ»-ի հետ և պարտություն «Արսենալ»-ից:

Երեկ Իսպանիայի առաջնությունում ևս երկու հանդիպում կայացավ: Անցյալ տուրում «Բարսելոնա»-ի հետ ոչ-ոքի խաղալուց հետո, Խիխոնի «Սպորտինգ»-ն այս տուրում նույնպես անակնկալ մատուցեց: Մանոլո Պրեսիադոյի սաները կարողացան «Մեստալիա»-ում ոչ-ոքի ավարտել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում ընթացող «Վալենսիա»-ի հետ հանդիպումը` «Վալենսիա»-«Սպորտինգ»` 0:0:

Մադրիդի «Ատլետիկո»-ն ընդհատեց 4 անընդմեջ պարտություններից բաղկացած անհաջող շարքը: Մայրաքաղաքի երկրորդ ակումբը հյուրընկալվելիս պարտության մատնեց «Սարագոսա»-ին: Հանդիպման միակ գնդակը 65-րդ րոպեին խփեց Սերխիո Ագուերոն: «Ատլետիկո»-ն այս հաղթանակից հետո վաստակած 33 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում