Եվրոպայի Լիգայի գավաթի 2012/13թթ խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Գյումրու «Շիրակ»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Բնեյ Յեհուդա»-ին:
Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացել է Շալև Մենաշը:
Հիշեցնենք, որ «Ռամաթ Հան» մարզադաշտում կայացած խաղում «Շիրակ»-ը զիջել էր 1:0 հաշվով: Այսպիսով` գյումրեցիները դուրս մնացին Եվրոպայի Լիգայի գավաթի 2012/13թթ խաղարկությունից:
«Շիրակ» – «Բնեյ Յեհուդա»` 0:1
0:1 Շալև Մենաշ (31′)








































