Լոնդոնի «Չելսի»-ի 34-ամյա կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, ով MLS-ի հավաքականի հետ խաղում առանձնացել է խփած գոլով և արդյունավետ փոխանցմամբ, նշել է, որ դեմ չէ իր մարզական կարիերան ավարտել «Չելսի»-ում, որի կազմում հանդես է գալիս 2001 թվականից:
«Հուսով եմ` հետագայում նույնպես կկարողանամ մնալ ակումբում, քանի որ երկար ժամանակ եմ հանդես գալիս «Չելսի»-ի կազմում: Ցանկանում եմ օգտակար լինել իմ թիմին: Իդեալական կլիներ մարզական կարիերաս ավարտել այս ակումբում: Դրա համար պետք է նոր պայմանագիր կնքել»,- Լեմպարդին մեջբերում է անգլիական մամուլը:








































