Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ 3 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտնագության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տ․Ու.-ն շուրջ 4 տարի առաջ Ա․Հ.-ին և երկու եղբայրներին ունեցած 3 մլն 300 հզր ՀՀ դրամ պարտքի վերադարձման հարցը լուծելու նպատակով դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի, Ալավերդի քաղաքի բնակիչ Ա․Կ․-ի մտերիմ Ա․Ա․-ին:

Տ․Ու.-ն տեսնելով, որ Ա․Ա.-ի կողմից վեճին լուծում չի տրվում, 2025 ապրիլի 3-ին նույն հարցով՝ Ա․Փ․-ի միջոցով դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա․Կ․-ին, ով անօրինական օգուտ՝ 1 մլն 300 հզր ՀՀ դրամ գումար ստանալու դիմաց, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծել է նրանց միջև եղած մասնավոր վեճը:

Բացի այդ, Տ․Ու․-ն 2025 թվականի ապրիլի 25-ին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա․Կ․-ի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ա․Փ․-ի միջոցով դիմել է Ա․Կ․-ին՝ իր և իր ազգական Ա․Ա․-ի հետ ունեցած ֆինանսական խնդիրների և այդ կապակցությամբ վերջինիս կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորանքի կապակցությամբ առաջացած վեճն իր օգտին լուծելու խնդրանքով:

Մասնավոր վեճը Տ․Ու․-ի օգտին լուծելու նպատակով՝ Ա.Կ.-ն Ա.Ա.-ի հասցեին հնչեցրել է հայհոյանքներ՝ պահանջելով բոլորի ներկայությամբ ներողություն խնդրել, ինչը նա կատարել է»,– նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Տ․Ու.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը) (2 դրվագ), Ա․Փ․-ի և Ա․Ա․-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը), իսկ Ա․Կ․-ի նկատմամբ՝ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը):

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Կ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:

Տ․Ու.-ի, Ա․Ա․-ի և Ա․Փ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում