Լեգենդար երաժիշտ Փոլ Մաքարթնին քննադատել է Մեծ Բրիտանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սթյուարտ Փիրսին այն բանի համար, որ վերջինս Դևիդ Բեքհեմին չի հրավիրել երկրի ազգային թիմ։
«Ես կարծում էի, որ Բեքհեմը կմասնակցի օլիմպիական խաղերին երկրում ֆուտբոլի զարգացման մեջ իր ունեցավ հսկայական ներդրման համար։ Բայց ինչ-որ խելագար որոշեց նրան չհրավիրել ազգային հավաքական»,- Մաքարթնիին մեջբերում է Reuters-ը։








































