Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում

Հունիսի 10-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը ընդունել է Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերջիո Գորին։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի akorda պաշտոնական կայքը։ Ողջունելով հյուրին, Տոկաևը նշել է, որ Ղազախստանում բարձր են գնահատում Միացյալ Նահանգների հետ «կարևոր հարցերի լայն շրջանական քննարկելու հնարավորությունը» և հավաստիացրել, որ Աստանան «վճռական է տրամադրված՝ զարգացնելու ԱՄՆ հետ ռազմավարական համագործակցությունը։

Ղազախստանի նախագահը Սերջիո Գորին խնդրել է «անկեղծ հարգանք փոխանցել նախագահ Դոնալդ Թրամփին» և հույս հայտնել, որ «մինչև տարեվերջ նրան հանդիպելու հնարավորություն կունենա»։ Տոկաևը նկատի է ունեցել «Մեծ քսանյակի» գագաթաժողովը, որ կգումարվի Մայամիում և որին ինքը ԱՄՆ նախագահի կողմից հրավիրված է։ Ամերիկացի բարձրաստիճան հյուրը վստահեցրել է, որ Տոկաևը ի դեմս Թրամփի «Սպիտակ տանը ունի անկեղծ բարեկամ» Նա կարևորել է, որ ԱՄՆ-ի և Ղազախստանի միջև «արդեն կնքված են ավելի քան 20 միլիարդ դոլարի առևտրա-տնտեսական գործարքներ, և դա միայն սկիզբն» է։

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորի Աստանա այցը, բնականաբար, արժանացել է ռուսաստանյան փորձագետների սրված ուշադրությանը։ Այն տեղի է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի պետական այցից ոչ լրիվ երկու շաբաթ հետո, ինչը արդեն իսկ բավական խոսուն է։ Թեև Տոկաև-Գոր բանակցությունների մասին այլ տեղեկություններ, քան նրա աշխատակազմն է տարածել, չկան, «Նեզավիսիմայա գազետան» միանշանակորեն համոզված է, որ Թրամփի հատուկ բանագնացը Տոկաևի հետ քննարկել է «Ղազախստանի հազվագյուտ մետաղների և ուրանի հանքավայրերի շահագործման, ինչպես նաև մատակարարումների շղթան ապահովելու հետ կապված հարցեր»։

Դիտարժան է, որ անցյալ օգոստոսին Ալյասկայում Թրամփ-Պուտին գագաթաժողովից հետո ռուսաստանյան փորձագետների մեծ մասը ակնկալում էր, որ «կտրվի ռուս-ամերիկյան տնտեսական գործընկերության մեկնարկը»։ Խոսք կար, որ ԱՄՆ-ը Ռուսաստանում «կշահագործի գազի արկտիկական, իսկ Սիբիրում՝ հազվագյուտ մետաղների հանքավայրեր»։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի Աստանա այցից, իհարկե, ուղղակիորեն չի հետևում, թե այդ «նախագծումների էջը չբացված՝ փակվել» է, բայց որ Վաշինգտոնը Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում, կարծես, իրողություն է։ Ի դեպ, կարևոր է, որ ԱՄՆ-Կենտրոնական Ասիա համաձայնությունները սկզբունքորեն շրջանցում են նաև Ադրբեջանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում