Sunday, 21 06 2026
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ

Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին

Հունիսի 12-ին «ԱզերԹաջ» պետական գործակալությունը տարածել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի շնորհավորանք, որ նա հղել է․․․ Ադրբեջանի անկախության օրվա առթիվ։ Նաթանյահուն բարձր է գնահատել «տարածաշրջանային կայունությանը ներդրում բերող ջանքերը», որ ցուցաբերում է Ադրբեջանի նախագահը, որպեսզի «մոտեցնի ընդհանուր նպատակի ձեռքբերումը»։

Նաթանյահուն Իլհամ Ալիևին ուղերձ է հղել Իսրայելի և անձամբ իր համար չափազանց «նուրբ» իրավիճակում, երբ հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգները և Իրանը «ավելի, քան երբեք մոտ են» պատերազմը դադարեցնելու և վաթսունօրա բանակցություններ սկսելու «մտադրությունների մասին հուշագրի» ստորագրմանը։ Ըստ իսրայելական աղբյուրների, հունիսի լույս 12-ի գիշերը Իսրայելի բանակը պետք է «խորտակիչ հարվածներ հասցներ Իրանին, բայց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին պահին այլ որոշում է կայացրել»։

Axsios-ի տեղեկացվածությամբ, Թրամփը «ուղիղ հեռախոսակապ է հաստատել Նաթանյահուի հետ և բառացիորեն ասել․ «Վերջ, Բիբի, այդ պատերազմը պետք է ավարտել»»։ Turkiye պարբերականը մեջբերել է Իսրայելի պաշտպանության նախարար Կացի հայտարարությունը, ըստ որի հրեական պետությունը «պահպանում է անկախ և միակողմանի գործելու իրավունքը, որպեսզի թույլ չտա Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը ցանկացած հանգամանքներում»։

Իսրայելի վարչապետը «շատ բարձր» է գնահատել «ընդհանուր նպատակի ձեռքբերումը մոտեցնող ջանքերը», որ գործադրում է Ադրբեջանի նախագահը։ Հրեական պետության առաջնահերթ նպատակը Իրանում կրոնապետության տապալումը, նրա միջուկային և հրթիռային ծրագրի, ինչպես նաև Մերձավոր Արեւելքում իրանական «պրոքսի ահաբեկչական խմբավորումների» ոչնչացումն է։ Նաթանյահուն, այսպիսով, միակողմանիորեն հրապարակայնացրել է, որ տարածաշրջանում Իսրայելի և Ադրբեջանի շահերը «ընդհանուր» են։

Առայժմ տեղեկություն չկա, թե Ալիևը ինչ է պատասխանել։ Չափազանց ուշագրավ է, որ Ալիեւին Նաթանյահուի ուղերձի հրապարակումից մոտ մեկ շաբաթ առաջ CNN-ը տեղեկություն է տարածել, որ Իսրայելը Ադրբեջանի հարավում «կոմանդո» զինվորականների է տեղաբաշխել, որպեսզի «Իրանի դեմ պատերազմում օգտագործի»։ Իրանից խորհրդարանի պատգամավորների մակարդակով կրկին սպառնալիք է հնչել, որ «Բաքուն երկրի երեսից կջնջվի»։

Խնդիր է, թե Նաթանյահուն ինչո՞ւ է միջազգայնորեն և, մանավանդ, իսլամական աշխարհի առաջ բացահայտել Ալիևին։ Մանավանդ մի իրավիճակում, երբ Իսրայելի և Թուրքիայի մրցակցությունը հասել է ռազմական բախման կանխատեսումների մակարդակի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում