Գիտնականները հիշեցնում են, որ տարբեր մոլորակներում օրվա տևողությունը զգալիորեն տարբերվում է՝ կախված նրանց պտտման արագությունից և առանցքի դիրքից։ Մերկուրիում մեկ լուսային օրը տևում է շուրջ 88 երկրային օր, այսինքն՝ այնքան, որքան մոլորակը մեկ անգամ պտտվում է Արեգակի շուրջ։ Վեներայում այդ ցուցանիշը կազմում է մոտ 58,5 օր, իսկ Յուպիտերում՝ ընդամենը մոտ 5 ժամ։
Երկրին համեմատաբար մոտ է Մարսը, որտեղ օրվա տևողությունը գրեթե նույնն է՝ մոտ 12 ժամ 18 րոպե։ Գիտնականների խոսքով՝ Ուրան մոլորակում իրավիճակը առավել արտասովոր է․ նրա առանցքը գրեթե հորիզոնական է, ինչի հետևանքով այնտեղ երկարատև «բևեռային օրեր» և «բևեռային գիշերներ» են՝ յուրաքանչյուրը մոտ 21 երկրային տարի տևողությամբ։








































