Saturday, 06 06 2026
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Սիրիայում իրավիճակը գնալով թեժանում է. սիրիահայ

Սիրիահայ գրող, բանաստեղծ Տիգրան Գաբոյանը գոհ է հայաստանյան իշխանությունների՝ անձնապես իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից: Այս մասին նա ասաց այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ միաժամանակ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել Սիրիայում ներկայումս առկա իրավիճակից ու հայ համայնքի խնդիրներից:

Նա հույս հայտնեց, որ սիրիահայերի հոսքը Հայաստան զգալիորեն կմեծանա, եթե, իհարկե, «Արմավիա»-ի միակ չվերթի գինն ավելի մատչելի դառնա:

«Հայաստան եկել ենք սեփական՝ հագուստի բիզնես հիմնելու նպատակով, և կախված մեր ունեցած հաջողություններից` կտեսնենք՝ ուզում ենք վերադառնալ Սիրիա՞, թե՞ մնալ այստեղ»,- նշեց Տիգրան Գաբոյանը:

Ասուլիսին ներկա` սիրիահայ դեղագործ Կառլոս Գասպարյանն իր հերթին փաստեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության հոգածությունը զգացել են դեռ «Զվարթնոց» օդանավակայանից: «Գոհ եմ, մինչ այսօր էլ հետաքրքրվում են մեզնով, ընդառաջում մեր գործերին: Պատրաստվում եմ ՀՀ-ի քաղաքացիություն ձեռք բերել, ընկերներս ՀՀ քաղաքացի դարձել են մոտ վեց ամսում»,- ասաց նա:

Վերջին տարիներին Հայաստանում բնակվող, ռեստորանի սեփականատեր հանդիսացող սիրիահայ Վազգեն Մեսրոպյանը հակառակը` նկատեց, որ սիրիահայերին ՀՀ-ում վերաբերվում են որպես սիրիացիների՝ վիզաների հարցով բազմաթիվ դժվարություններ առաջացնելով:

«Կան մարդիկ, որ մեկ տարի է՝ դիմել են, բայց դեռ ՀՀ անձնագիր չեն ստացել: Մնացած հարցերով հայաստանյան իշխանությունները, չեմ կարող չասել, լավ են վերաբերվում սփյուռքահայերին»,- ասաց նա:

Մեսրոպյանը փաստեց, որ սիրիահայերն այդ երկրում քաղաքական գործընթացներին չեն խառնվում, և ինչպես բոլոր ազգային փոքրամասնությունները` չեզոքություն են պահպանում:

«Այսօր առավոտյան եմ խոսել Սիրիայում բնակվող քեռուս հետ: Ասաց, որ իրավիճակը գնալով թեժանում է: Եղբայրս ու քույրս ավելի վաղ են տեղափոխվել Հայաստան: Ի դեպ, եղբայրս Հայաստան գալիս «Արմավիա»-ի չվերթում ազատ տեղ չի գտել և Հայաստան եկել է Թուրքիայի տարածքով: Այնտեղ՝ սահմանին, նա ոչ մի դժվարություն չի ունեցել:»

Ասուլիսի մյուս բանախոս` ոսկերիչ Վիգեն Պոզեաքալյանը նույնպես հրաժարվելով մանրամասներ ներկայացնել Սիրիայում տիրող իրավիճակից` նշեց միայն, որ սիրիահայ համայնքը ոչ ոքից չի վախենում, պարզապես գնահատականներ տալուց զերծ է մնում` զգուշավորություն պահպանելու նկատառումներից ելնելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում