Սիրիայի ազատ բանակը հայտարարել է, որ իր վերահսկողության տակ է վերցրել Հալեպի կեսը, հաղորդվում է բրիտանական The Guardian թերթի բլոգում: Քաղաքի վրա հարձակումը սկսվել էր 3 օր առաջ:
Պարբերականի տվյալներով՝ ապստամբները շատ դրական են տրամադրված և համոզված են, որ քաղաքն ամբողջությամբ վերահսկողության տակ կվերցնեն: Հալեպում ապստամբները գործում են պարտիզանական սկզբունքով, ինչը թույլ է տալիս նրանց առավելություն ստանալ: Դամասկոսն ապստամբների այս հայտարաությունը չի մեկնաբանել:
Հալեպը համարվում է Սիրիայի տնտեսական մայրաքաղաքը, ուստի այն ապստամբների համար ռազմավարական կարևոր նշանակություն ունի: Քաղաքը կորցնելը Ասադին կզրկի լուրջ աջակցությունից և նախադեպ կստեղծի Դամասկոսը գրավելու համար: Հալեպի համար մարտերը սկսվել են հուլիսի 23-ին:
The Guardian-ի թղթակցի գնահատականներով՝ ապստամբները վերահսկողություն են սահմանել Սիրիայի գյուղատնտեսական տարածքների մեծ մասի վրա, այն դեպքում, երբ մի քանի քաղաքներ հավատարիմ են մնացել վարչակարգին:









































