Ֆրանսիայի հարավում ուղղաթիռ է ընկել, աղետի արդյունքում զոհվել է 5 մարդ, հաղորդում է Agence France-Presse-ը: Աղետը տեղի է ունեցել տեղի ժամանակով 13.40-ին Վերդոնի կիրճում:
Ի սկզբանե հաղորդվում էր, որ խոսքը ռազմական Puma ուղղաթիռի մասին է: Հաղորդվում էր, որ աղետի զոհ են դարձել երեք մարդ, ևս մեկ մարդ կորել է: Ավելի ուշ այդ տեղեկությունները տեղի իշխանությունները հերքել են:
Կատարվածի պատճառները դեռ անհայտ են: Նախնական վարկածի համաձայն՝ ուղղաթիռը կարող էր բախվել էլեկտրահաղոդման գծերին:
Դեպքի վայր են ուղարկել փրկարարներ: Սպասվում է, որ նրանց աշխատանքը դժվար կլինի, քանի որ ուղղաթիռն ընկել է ժայռոտ վայրում:









































