Friday, 19 06 2026
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Նոր Նորքում ոստիկանները կանխել են «գոլդ» համարներով ավտոմեքենաների տերերի «ռազբոռկան». 13 մարդ ձերբակալվել է (լուսանկարներ)

Այսօր՝ հուլիսի 25-ին, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել 13 քաղաքացու: 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com-ին հայտնել է, որ Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Մասիվի շուկային հարող տարածքում գիշերը՝ ժամը 2-ի մոտ, ինչ-որ հարցեր պարզաբանելու կապակցությամբ հավաքվելու են մի խումբ երիտասարդներ:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստեղծվում են 4 օպերատիվ-քննչական խմբեր՝ Նոր Նորքի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի, քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի, օպեր-գծով տեղակալ Վալերի Բաղյանի գլխավորությամբ: 

Օպերատիվ խմբերը դարանակալում են կռվի մասնակիցներին: Գիշերը ժամը 2.30-ի սահմաններում, երբ արդեն բոլորը հավաքվում են շուկայի տարածքում, ոստիկանությունը Երևան քաղաքի փոխոստիկանապետ Աշոտ Միրիջանյանի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ կասեցնում են հավաքված երիտասարդների ծեծկռտուքը: 

Ողջ ընթացքում ոստիկանների հետ են եղել նաև Նոր Նորքի ոստիկանության Պարեկապահակային ծառայության և «Պահպանություն» միավորման աշխատակիցները:

Գ. Շամշյանը հայտնել  է, որ հենց դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերում են «Մակարով» տեսակի երկու ատրճանակ, գաղտնի փականով դանակներ և թմրամիջոց:

Նշված 13 հոգին բերման են ենթարկվում ոստիկանության Նոր Նորքի բաժին: Նրանք են Երևանի Մառի 9 շենքի բնակիչ 41-ամյա Հակոբ Պետրոսյանը, Իսակովի պողոտայի բնակիչ 27-ամյա Կարեն Ապիկյանը, ում մոտ հայտնաբերվել է դեղահաբեր և դանակ, Վերին Չարբախի բնակիչ 32-ամյա Մանուկ Սիմոնյանը, ում մոտ հայտնաբերվել է դանակ, Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 38-ամյա Վաղարշակ Հակոբյանը, ում մոտ հայտնաբերվել է դեղահաբ և դանակ, Րաֆֆու փողոցի բնակիչ 28-ամյա Դավիթ Խաչատրյանը, Նորագյուղ թաղամասի բնակիչ 25-ամյա Հրաչ Գասպարյանը, ում կողմից վարած «Աուդի» մակնիշի 90 QO 006 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, Իսակովի պողոտայի բնակիչ 29-ամյա Էռնեստ Բուդաղյանը, Մարգարյան փողոցի բնակիչ 75 Արտակ Հակոբյանը, Կոմիտաս պողոտայի բնակիչ 52-ամյա Ժերա Օհանջանյան, Վերին Չարբախի բնակիչ 28-ամյա Արման Սիմոնյան, Երևան քաղաքի Մառի փողոցի բնակիչ 68 Գևորգ Գրիգորյանը, Փափազյան փողոցի բնակիչ 31-ամյա Հայկ Զոհրակյանը, Իսակով պողոտայի բնակիչ 30-ամյա Կարեն Աբրահամյանը:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հատուկ պահպանման տարածք է տեղափոխվել «ԲՄՎ Իքս 5» մակնիշի 12 TT 111 համարանիշի, «Մերսեդես» մակնիշի 12 ՍՏ 388 համարանիշի, «Մերսեդես» մակնիշի 77 QD 771 համարանիշի, «Աուդի Ա6» մակնիշի 90 QO 006 համարանիշի, «Ֆոլկսվագեն» մակնիշի 29 ՍՏ 471 համարանիշի, «ԲՄՎ» մակնիշի 01 QQ 100 համարանիշի, «Մերսեդես» մակնիշի 22 ՍՏ 232 համարանիշի, «ԲՄՎ Իքս 5» մակնիշի 14 ՕԼ 492 համարանիշի, «ԲՄՎ» մակնիշի 29 ԼՍ 668 համարանիշի և «Վազ 2107» մակնիշի 04 ՍՍ 386 համարանիշի ավտոմեքենաները: 

Վիճաբանության վայրի զուգարանի մոտ հայտնաբերվել է նաև գետնին ընկած «Մակարով» տեսակի ատրճանակ:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում բաժնի պետ Մհեր Վարդանյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ:

Շուկայում հավաքված քաղաքացիները ֆոտոլրագրողին պատմել են, որ եթե ոստիկանությունը ժամանակին չմիջամտեր, ապա դեպքերն այլ զարգացումներ կունենային, և «գոլդ» համարներով ավտոմեքենաներով տղերքը կսկսեին կրակեին: Նույնիսկ հավաքվածները կատակում էին, թե. «Ոստիկանությունը կարա այս օպերացիային տա «Ամառ է գալու, թեժ է լինելու» անունը»:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում