Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության նոր ղեկավար, սենեգալցի գեներալ Բաբակար Գեն ժամանել է Դամասկոս: Նա այդ պաշտոնում կփոխարինի նորվեգացի գեներալ Ռոբերտ Մուդին, որը գլխավորում էր առաջին դիտորդական խումբը և արդեն լքել է Սիրիան:
ՄԱԿ-ի դիվանագետները նրան բնութագրում են որպես պարզ մարդու, որը մշտապես ասում է այն, ինչ մտածում է:
Հիշեցնենք. անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն քվեարկեց Սիրիայում դիտորդների առաքելությունը ևս 30 օրով երկարաձգելու օգտին:









































