TRT Haber-ի փոխանցմամբ՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին Սիրիայի տարածքով թուրքական բեռնափոխադրումները նվազել են 3.4 անգամ՝ համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը:
Վերջինիս խոսքերով՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին Սիրիայի տարածքով անցել է 5700 բեռնատար, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 19,300 բեռնատար. «Միևնույն ժամանակ, Թուրքիայից Սիրիա արտահանումը նվազել է մինչև 337 միլիոն դոլարի, որոնցից 160 միլիոն դոլարը կազմել է էլեկտրաէներգիայի արտահանումը: 2011 թվականին նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 709 միլիոն դոլար»:









































