The Guardian-ի տեղեկացմամբ` ՊՍԺ-ն շարունակում է հետաքրքրվել «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ծառայություններով: Ֆրանսիական ակումբը պատրաստ է վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պահանջվող 40 մլն ֆունտը: Սակայն խաղացողը չի ցանկանում տեղափոխվել ՊՍԺ` նախապատվությունը տալով Մադրիդի «Ռեալ»-ին:
Նշենք, որ Մոդրիչի` «Տոտենհեմ»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է 2016 թվականին: Ակումբի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտարարել է, որ այն թիմը, որը կցանկանա ձեռք բերել Մոդրիչի տրանսֆերը, սիպված կլինի կատարել լոնդոնյան ակումբի բոլոր պահանջները, այլապես ֆուտբոլիստը կմնա «Տոտենհեմ»-ում:









































