Friday, 19 06 2026
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է

«Վոլկսվագեն»-ը, բախվելով երկաթյա արգելապատնեշներին, հայտնվել է Ազատ գետում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր` հուլիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Գիշերը ժամը 00:50-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ 39-ամյա Գագիկ Միրզախանյանը, վարելով «Վոլկսվագեն» մակնիշի 32 ՕՏ 265 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Ազատավան գյուղի հատվածում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամուրջի երկաթյա արգելապատնեշներին և ընկել Ազատ գետը:

Ֆոտոլրագրող Գ. Շամշյանը News.armeniatv.com-ին հայտնել է, որ վթարի հետևանքով վարորդ Գ. Միրզախանյանը և ուղևոր` Երևանի 42-ամյա բնակիչ Արսեն Ազատյանը տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնում ֆոտոլրագրողին հայտնել են, որ վարորդը եղել է ոչ սթափ վիճակում:

Հիվանդանոցի ճանապարհին Ա. Ազատյանը մահացել է: Մինչ դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության Արտաշատի հրշեջ-փրակարաներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները, վարորդին և մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել Ազատավան գյուղի բնակիչները:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
ՃՈ աշխատակիցները ավտոմեքենան դուրս են բերել վթարի վայրից և տեղափոխել ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանման տարածք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում