Իսպանական մամուլի տեղեկացմամբ` ԱՄՆ-ի հավաքականի բասկետբոլիստ Քոբի Բրայանթը հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին: Բասկետբոլիստը խոսել է նաև ֆուտբոլի մասին:
«Հուսով եմ` հնարավորություն կունենամ հանդիպելու Մեսսիին: Ցանկանում եմ ասել, որ սիրում եմ իրեն:
Մարադոնան ֆենոմենալ ֆուտբոլիստ էր: Նրա խաղալու ժամանակ իտալական Ա Սերիան ուժեղագույն առաջնությունն էր: Այնտեղ հանդես էին գալիս այնպիսի աստղեր, ինչպիսիք են Գուլիտը, վան Բաստենը, Բաջոն և Մալդինին»,- հայտարարել է Բրայանթը:
Նշենք, որ բասկետբոլիստն ԱՄՆ-ի հավաքականի հետ Բարսելոնայում է, որտեղ թիմը հանդիպում կանցկացնի Իսպանիայի ազգային ընտրանու հետ:






































