«Ռոսկոսմոս»-ը ներկայացրել է Գանտել միգամածության (Dumbbell Nebula) նոր լուսանկարը՝ այն անվանելով մարդկության կողմից հայտնաբերված առաջին մոլորակային միգամածություններից մեկը։
Այս օբյեկտը հայտնաբերվել է դեռևս 1764 թվականին ֆրանսիացի աստղագետ Շառլ Մեսյեի կողմից։ Գանտել միգամածությունը ձևավորվել է մահացող աստղի կողմից արտանետված գազային ամպերից և գտնվում է Աղվեսիկ համաստեղությունում։ Գիտնականների տվյալներով՝ միգամածությունից եկող լույսը Երկիր է հասնում մոտ 1360 տարվա ընթացքում։








































