Monday, 15 06 2026
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին

ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը

Ամերիկյան NBS հեռուստաընկերությունը, հղելով ԱՄՆ «բարձրաստիճան ներկայացուցչին», սենսացիոն տեղեկություն է տարածել, ըստ որի «Պենտագոնը «Իսրայելի կողմից հակահետախուզական սպառնալիքը բարձրացրել է «ճգնաժամային» մակարդակի»։ Դա նշանակում է, որ Իսրայելի հատուկ ծառայությունները Վաշինգտոնում «փորձում են ԱՄՆ նախագահի մերձավոր շրջապատից տեղեկություններ ստանալ և պատկերացում կազմել, թե Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ իրականում ինչ դիրքորոշում ունի»։ Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատունը այդ տեղեկությունը հերքել է, իսկ Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ NBS-ի աղբյուրը «իրավիճակից անտեղյակ» է։

ԱՄՆ-Իսրայել տարաձայնությունների մասին առաջին տեղեկությունը տարածվել է մայիսի վերջին։ Միանգամից մի քանի հեղինակավոր լրատվամիջոցներ հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Թրամփը Իսրայելի վարչապետ Նաթանյահուին անվանել է «խելագար», որ «բանտում չէ միայն շնորհիվ իր աջակցության»։ Իսրայելը կասկածներ ունի, որ ԱՄՆ-ը կարող է Իրանի հետ «սեպարատ գործարք կնքել» և պնդում է բանակցություններին իր մասնակցությունը, բայց առայժմ՝ ապարդյուն։

Հնարավոր է, ԱՄՆ-Իսրայել «լրտեսական պատերազմի» մասին տեղեկությունը չափազանցված է, բայց Իրանի հետ Միացյալ Նահանգների բանակցություններում, իրոք, մի իրավիճակ է, երբ ցանկացած համաձայնություն Իսրայելի համար չափազանց ցավոտ կլինի։ Այս իմաստով մեծ է հավանականությունը, որ Իսրայելի հատուկ ծառայությունները Վաշինգտոնում «լրացուցիչ տեղեկություններ են հայթայթում»։ Այս համատեքստում աչքի է զարնում ամերիկյան մեկ այլ հեղինակավոր լրատվամիջոցի՝ CNN-ի, տարածած տեղեկությունը, որ Իսրայելը Ադրբեջանի հարավում հատուկ նշանակության զորախումբ է տեղակայել, որպեսզի «օգտագործի Իրանի դեմ պատերազմում»։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը այդ տեղեկությունը հերքել է և կրկին հավաստիացրել, որ ադրբեջանական տարածքը Իրանի դեմ չի օգտագործվել։ CNN -ի տեղեկացվածությամբ, Ադրբեջանում տեղակայված իսրայելական «կոմանդո» խմբերը ներգրավվել են ԻՀՊԿ հետախուզության պետի սպանության կազմակերպմանը, իսկ մարտի 5-ին «իրանական անօդաչուները գրոհել են Նախիջեւանի օդանավակայանը»։

Դժվար է այս «բացահայտումը» ուղղակիորեն կապել իսրայելա-ամերիկյան «լրտեսական պատերազմի» մասին տեղեկատվական արտահոսքի հետ, բայց երբ մեկ-երկու օրվա տարբերությամբ ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցները «փոխկապակցված» լրահոս են կազմակերպում, կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև «ինչ-որ թյուրըմբռնում կա»։ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի «անդամակցության հրավերը», գուցե պատահականորեն, բայց համընկել է Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ օգտագործելու մասին CNN-ի բացահայտմանը։ Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով Իրանի հետ երկաթուղային հաղորդակցության ծրագիր ունի, ինչին դեմ էր ԱՄՆ դեմոկրատական վարչակազմը։

Դոնալդ Թրամփը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան համապարփակ ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի մատուցելիք ծառայությանը։ Մոսկվայի կողմից ԵԱՏՄ-ում Հայաստանի մնալ-չմնալու հարցի արհեստական սրումը կապ ունի՞ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ազդեցության սահմանափակման նրա աշխարհաքաղաքական նախագծումների հետ։ ԵԱՏՄ վերջին խորհրդաժողովին Իրանը մասնակցել է արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամեդ Աթաբակի մակարդակով։ Նա հանդես է եկել որպես նախագահ Փեզեշքիանի հատուկ ներկայացուցիչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում