Thursday, 18 06 2026
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը

ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում

Վլադիմիր Պուտինը մերժել է հանդիպման և պատերազմը դադարեցնելու բանակցությունների առաջարկությունը, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ներկայացրել էր նրան հղած «բաց նամակով»։ ՌԴ նախագահը Զելենսկում հետ հանդիպման «իմաստ չի տեսել»։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանին ոչ թե երեք կամ վեց ամսվա հրադադար, այլ «պատմական նշանակության համաձայնություն» է պետք, որը «պետք է նախապատրաստեն մասնագիտական աշխատանքային խմբերը»։ Դիվանագիտական այս ձևակերպումը նշանակում է, որ Պուտինը պատրաստ է Զելենսկուն հանդիպել ոչ թե կարգավորման սկզբունքներ քննարկելու, այլ արդեն պատրաստի «համաձայնագիր» ստորագրելու համար։

Ելույթ ունենալով Պետերբուրգի տնտեսական խորհրդաժողովում, Ռուսաստանի նախագահը դիմել է Ուկրաինայում կռվող զինվորականներին և կոչ արել, որ նրանք «աշխատեն»։ Պուտինը հերթական անգամ հիշեցրել է, որ Ռուսաստանի զինված ուժերը «շփման գծի ողջ երկայնքով հարձակվում» են, իսկ Զելենսկու «բաց նամակը», նրա գնահատմամբ, մի նպատակ է հետապնդել՝ կանգնեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը։ Ռուսաստանի նախագահը փաստացի հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, որքան կպահանջվի Դոնբասը, Խերոսնի և Զապորոժիեի մարզերը «ազատագրելու» համար։

Տևական դադարից հետո Ռուսաստանի նախագահը Պետերբուրգում կրկին հիշել է Ուկրաինան «դենացիֆիկացիայի ենթարկելու» նպատակը։ ՌԻԱ Նովոստիի խմբագրականը Պուտինի այս թեզը գնահատել է որպես «Մյունխեն-2»՝ նկատի ունենալով 2007թ․ նրա հայտնի ելույթը, որից հետո Ռուսաստանը սառեցրել է արևմտյան կառույցների հետ համագործակցությունը։ Ըստ Ռուսաստանի պետական գործակալության, Պետերբուրգում Վլադիմիր Պուտինը արձանագրել է «միաբևեռ աշխարհակարգի ավարտը» և սահմանել Ռուսաստանի ազգային շահերը, այդ թվում՝ «նրա պերիֆերիայում»։

Խնդիրն, այսպիսով, հստակեցվում է․ Ռուսաստանը հետխորհրդային տարածքը համարում է «իր պերիֆերիա» կամ՝ ծայրագավառ։ Այս համատեքստում պետք է դիտարկել Ադրբեջանին ԵԱՏՄ անդամակցության առաջարկությունը, որ Պետերբուրգում հնչեցրել է ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը։ Ենթադրելի է, որ այդ գաղափարը Վլադիմիր Պուտինը քննարկել է ԵԱՏՄ Աստանայի գագաթաժողովում։ Ռուսաստանը քաղաքակրթական առումով «թուրքական աշխարհի» հետ որևէ խնդիր չունի։ Հետխորհրդային տարածքում Մոսկվայի համար «ցավոտ կետեր» են Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը և Հայաստանը։

ԵԱՏՄ-ն, այսպիսով, Ռուսաստան-«թուրքական աշխարհ» քաղաքակրթական միջավայր է, որտեղ Հայաստանը «դիսոնանս» է ստեղծում։ Հայաստանին ներկայացված «վերջնագիրը» տնտեսական որևէ հիմնավորում չունի, բացառապես քաղաքական- քաղաքակրթական է, ուստի «ուկրաինական ճակատագրի» սպառնալիքը պետք է գնահատել խորքով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում