Մեծ Բրիտանիայում իշխանությունները շարունակում են խստացնել երեխաների առցանց անվտանգության կանոնները։ Այս անգամ քննարկման կենտրոնում են հայտնվել նաև հայտնի խաղերը՝ Roblox և Minecraft։ Ըստ իշխանությունների՝ նոր նախաձեռնությունը կարող է սահմանափակել երեխաների շփումը անծանոթ օգտատերերի հետ խաղային միջավայրում։ Պաշտոնյաները նշում են, որ երեխաների հետ կապված վտանգավոր շփումների մասին պատմությունները հաճախ հենց այս հարթակներից են գալիս, այլ ոչ միայն սոցիալական ցանցերից։
Ավելի վաղ երկրում արդեն քննարկվում էր մինչև 16 տարեկանների համար սոցիալական ցանցերի սահմանափակման հարցը, ինչպես նաև X հարթակի (նախկին Twitter) նկատմամբ հնարավոր արգելքները՝ կապված արհեստական բանականության գործիքների միջոցով ստեղծվող խնդրահարույց բովանդակության հետ։










































