Գիտնականները հայտնել են, որ Օցիի՝ 5300-ամյա «Սառցե մարդու» մումիայի վրա հայտնաբերել են միկրոօրգանիզմներ, որոնք կարող են ակտիվ կենսագործունեության նշաններ ցուցաբերել։ Օցին հայտնաբերվել է 1991 թվականին Իտալիայի Ալպերում՝ Օցտալյան սառցադաշտում, և համարվում է Եվրոպայում ամենալավ պահպանված հնագույն մումիաներից մեկը։
Իտալական «Eurac Research»-ի գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մումիայի մարմնի տարբեր հատվածներում առկա են երկու հիմնական խմբի միկրոբներ՝ հին, կենդանի մարդու միկրոֆլորային պատկանող տեսակներ և սառը միջավայրերին հարմարված խմորասնկեր։ Վերջիններիս մի մասը նման է Անտարկտիդայի և այլ սառցային շրջանների միկրոօրգանիզմներին, ինչը վկայում է, որ դրանք կարող էին ձևավորվել հենց սառցադաշտային միջավայրում։ Միևնույն ժամանակ, գիտնականները նշում են, որ դեռ հստակ չէ՝ արդյոք դրանք հազարամյակների ընթացքում շարունակաբար գոյատևած օրգանիզմներ են, թե ավելի ուշ՝ պահպանման պայմաններում ակտիվացած տեսակներ։








































