«Միլան»-ի և Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագին կշարունակի աշխատել ակումբում արդեն մարզչի կարգավիճակում: Այդ մասին է հայտնել ակումբի մարզական գծով տնօրեն Արիեդո Բրաիդան:
Ենթադրվում է, որ 38-ամյա իտալացին աշխատելու է այն երիտասարդ ֆուտբոլիստների հետ, ովքեր ընդգրկվում են ազգային հավաքականի կազմում: Նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի մոտակա օրերին:
«Ինձագին հարյուր տոկոսով մարզիչ է լինելու»,-Tmw-ն մեջբերում է Բրաիդայի խոսքերը:





































