Վրաստանում միլիարդատեր և քաղաքական գործիչ Բիձինա Իվանիշվիլիի կողմից աղետից տուժածներին օգնելու համար փոխանցված 10 մլն լարին այդպես էլ չի հասել բյուջե: Այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարարի տեղակալ Պապունա Պետրիաշվիլին:
Նրա խոսքերով` ներկա դրությամբ բնակելի շենքերի վերականգման համար ծախսվել է 6,8 մլն լարի, որոնցից 5 մլն-ը տրամադրվել է Կախեթիի բնակիչներին օգնելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի իշխանություններին մեղադրում էր աղետի հետևանքով վնասների չափերի կրճատման մեջ:










































